 
                        Բրիտանացի ձեռնարկատերերը Ջոնսոնից պահանջել են Brexit-ն իրականացնել հոկտեմբերի 31-ին
 
                                    Բրիտանացի հարյուրավոր ձեռնարկատերեր կոչ են արել Միացյալ Թագավորության վարչապետ Բորիս Ջոնսոնին Եվրամիությունից երկրի դուրս գալն իրականացնել հոկտեմբերի 31-ին, որպեսզի վերջ դրվի տնտեսական անորոշությանը: Այդ մասին հայտնել է The Daily Telegraph թերթը, որը քաղվածքներ է հրապարակել Բրիտանացի ձեռնարկատերերի միավորման նամակից, որն ստորագրել են 290 գործարարներ:
Գործարար շրջանների ներկայացուցիչները Ջոնսոնից պահանջել են երաշխավորել Brexit-ը նշված ժամկետում:
«Երկարացումը կբերի մեր քաղաքական համակարգի նկատմամբ վստահության վերջնական խախտման: Պահպանողական բրենդը կարատավորվի ընդմիշտ, եւ թափ առնող Brexit կուսակցությունը կպայքարի երկրում յուրաքանչյուր տեղի համար:
Արդյունքը կդառնա առկախված խորհրդարանը՝ Brexit-ի հետագա ձգձգմամբ եւ էլ ավերիչ անորոշությամբ: Մեծ Բրիտանիան քանիցս փոխզիջման է գնացել ավելի քան երկու տարվա ընթացքում: Եթե ԵՄ-ն մերժի վարչապետի վերջին առաջարկությունը, նա պետք է անհապաղ դադարեցնի բանակցություններն ու հեռանա»,-ասված է նամակում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        