Բաժիններ՝

Սեուլում անցկացվել է դրոնների փառատոն

Կորեայի Հանրապետության մայրաքաղաքի Կվանարու զբոսայգում, որը տարածվում է Հանգան գետի ափերին, կայացել է անօդաչու թռչող սարքերի Seoul Drone Challenge 2019 փառատոնը: Սկզբնապես Սեուլի իշխանությունները պլանավորել էին այդ միջոցառումն անցկացնել հոկտեմբերի սկզբին, բայց այդ պլաններին խանգարեց «Լինլին» թայֆունը: Ի վերջո շոուն տեղի ունեցավ մեկ ամիս ուշ։

Դրոնների թռիչքների համար հատկացված հարթակի վրա հանդիսականները կարողացել են դիտել ցուցահանդեսը եւ սարքերի մասնակցությամբ շքերթը, որոնք օգտագործվում են ինչպես ժամանցի, այնպես էլ լուրջ առաջադրանքներ կատարելու համար, այդ թվում՝ արդյունաբերության եւ անվտանգության բնագավառներում:

Փառատոնի ընթացքում կայացել է հարյուրավոր անօդաչու թռչող սարքերի միաժամանակյա թռիչքը, գյուղատնտեսական, հրշեջ եւ այլ մասնագիտացված դրոնների աշխատանքի ցուցադրությունը, ինչպես նաեւ մրցարշավներ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031