Մեծ Բրիտանիան ԵՄ-ից դուրս գալուց հետո կվերածվի Եվրոպայի նոր մրցակցի. Մերկել
Մեծ Բրիտանիան ԵՄ-ից դուրս գալուց հետո կվերածվի Եվրոպայի նոր մրցակցի, ինչի կապակցությամբ Եվրամիությանը հարկավոր կլինի էլ ավելի մրցունակ դառնալ: Այս կարծիքը հոկտեմբերի 15-ին հայտնել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը՝ Բեռլինում ելույթ ունենալով Գերմանական մեքենաշինության միության նիստում։
«Մեծ Բրիտանիան նոր մրցակցի կվերածվի հենց Եվրոպայի դարպասի մոտ»,-ասել է նա: Այդ կապակցությամբ, ԳԴՀ-ի կանցլերի կարծիքով, ԵՄ-ին հարկ կլինի է ավելի մեծ ջանքեր գործադրել «իր մրցունակությունը բարձրացնելու» համար:
Մերկելն ընդգծել է, որ Գերմանիայի իշխանությունները «մինչեւ վերջին րոպեն աշխատելու են» հասնել կանոնակարգված Brexit-ի: Նա նշել է Լոնդոնի հետ դժվարին բանակցությունները իռլանդական սահմանի հարցում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: