
Լուկաշենկոն 2024 թվականին դժվարին ընտրարշավ է սպասում արտաքին ճնշման պատճառով

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հոկտեմբերի 20-ին հայտարարել Է, որ 2024 թվականին կայանալիք ընտրարշավն ամենաընդգրկունը կդառնա վերջին տարիների ընթացքում եւ դժվարինը՝ երկրի նկատմամբ արտաքին ճնշման եւ սադրանքների կապակցությամբ:
«Ընտրությունները, որոնք կայանալու են 2024 թվականին, մենք պետք Է անցկացնենք արդեն նոր կանոններով: Մնացել Է մեկ տարուց փոքր-ինչ ավելի: Դա լինելու Է ամենաընդգրկուն ընտրարշավը վերջին տարիների ընթացքում: Դյուրին ընտրական արշավներ չպետք Է սպասել: Ինքներդ եք տեսնում, թե ինչ պայմաններում Է գտնվում մեր երկիրը: Միջազդային իրադրության անորոշություն, աննախադեպ արտաքին ճնշում, տեղեկատվական գրոհներ եւ սադրանքներ»,-«ԲելՏԱ» գործակալությունը մեջբերում Է Լուկաշենկոյի հայտարարությունը, որը նա արել Է Համաբելառուսական ժողովրդական ժողովի ձեւավորման եւ ընտրական օրենսդրության փոփոխությունների հարցերի շուրջ անցկացված խորհրդակցության ժամանակ:
Պլանավորվում Է, որ 2024 թվականի փետրվարի 25-ին Բելառուսում անցկացվելու Է Ներկայացուցիչների պալատի պատգամավորների եւ պատգամավորների տեղական խորհուրդների ընտրությունների շուրջ Քվեարկության միասնական օր, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: