Մեծ Բրիտանիայում տարեկան գնաճի տեմպերը սեպտեմբերին ավելացել են՝ հասնելով 10,1 տոկոսի

Մեծ Բրիտանիայում գնաճը սեպտեմբերին ավելացել է՝ տարեկան հաշվարկով հասնելով 10,1 տոկոսի: Այդ մասին վկայում է այն հաշվետվությունը, որը հոկտեմբերի 19-ին տարածել է Միացյալ Թագավորության Ազգային վիճակագրական ծառայությունը:

Օգոստոսին այդ ցուցանիշը կազմել է 9,9 տոկոս, այն դարձել է ամենաբարձր ցուցանիշը 40 տարվա ընթացքում: Դրա հետ մեկտեղ այժմյան հաշվետվության մեջ նշվում է, որ էժանացող ավտմոբիլային վառելիքը դարձել է գործոն, որը փոքր-ինչ դանդաղեցրել է գների աճը:

Սեպտեմբերի վերջին Անգլիայի բանկը նվազեցրել է տարվա արդյունքներով գնաճի կանխատեսումը, 13 տոկոսից հասցնելով 10 տոկոսի՝ առավելակետային ցուցանիշին հասնելը կանխատեսելով հոկտեմբերին: Երկրի կենտրոնական բանկը նաեւ արձանագրել է, որ թագավորության տնտեսությունը գտնվում է ռեցեսիայի մեջ: Դրա կարեւոր գործոններից մեկը դարձել է էներգակիրների գների կտրուկ աճը Ուկրաինայի իրադրության հետեւանքով: Երկրորդ եռամսյակում երկրի ՀՆԱ-ն կրճատվել է 0,1 տոկոսով, ինչը սպասվում Է նաեւ երրորդ եռամսյակի արդյունքներով, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Տեսանյութեր

Լրահոս