
ԵԱՀԿ-ն հոկտեմբերի 21-27-ը Հայաստան կուղարկի տեխնիկական թիմ՝ գնահատելու իրավիճակը Ադրբեջանի հետ սահմանամերձ տարածքներում

Հայաստանի Հանրապետության կառավարության հրավերով ԵԱՀԿ-ն հոկտեմբերի 21-27-ը երկիր կուղարկի կարիքների գնահատման թիմ։ Այս մասին ասվում է osce.org կայքում:
Թիմի այցի նպատակն է գնահատել իրավիճակը որոշ սահմանամերձ շրջաններում՝ հիմք ընդունելով ԵԱՀԿ մանդատը և փորձը՝ անվտանգության համապարփակ հայեցակարգի շրջանակում։
Միջազգային փորձագետներից և ԵԱՀԿ քարտուղարության ներկայացուցիչներից կազմված տեխնիկական թիմը կայցելի հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով տեղակայված տարածքներ և խորհրդակցություններ կանցկացնի համապատասխան ազգային և տեղական շահագրգիռ կողմերի, ինչպես նաև տեղում միջազգային գործընկերների հետ: