Բաժիններ՝

ԱՄՆ-ը պատրաստ Է պատժամիջոցներով կանխել ՌԴ-ին «վտանգավոր սպառազինությունների» հանձնումը

ԱՄՆ-ը պատրաստ Է պատժամիջոցներ սահմանել, որպեսզի կանխի Ռուսաստանին իրանական անօդաչուների հանձնումը, որոնք իբր օգտագործվում են Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության ընթացքում։

«Մենք լի ենք վճռականությամբ՝ աշխատելու դաշնակիցների եւ գործընկերների հետ՝ Ռուսաստանին վտանգավոր սպառազինության հանձնումը կանխելու համար»,-ասվում Է հաղորդագրության մեջ, որը տարածվել Է ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի կողմից:

«Մենք առանց վարանումների կկիրառենք մեր պատժամիջոցները եւ մյուս գործիքակազմերը նրանց նկատմամբ, ովքեր մասնակից են այդ հանձնումներին»,-նշել են արտաքին քաղաքական գերատեսչությունում: Պետդեպարտամենտում հավելել են, որ ԱՄՆ-ը նաեւ կշարունակի մեծացնել անվտանգության բնագավառում օգնությունն Ուկրաինային, ներառյալ հակաօդային պաշտպանության միջոցները:

Ավելի վաղ Եվրամիության բարձրաստիճան մի պաշտոնյա լրագրողներին հայտնել Է, որ Ռուսաստանի կողմից Ուկրաինայում իրանական արտադրության անօդաչուների ենթադրվող օգտագործման հարցը հոկտեմբերի 20-21-ին անցկացվող եվրոպական առաջնորդների ԵՄ-ի գագաթնաժողովում կդառնա բանավեճի թեմա:

«Ինչ վերաբերում Է Իրանի դեմ պատժամիջոցներին, ապա մենք հույս ունենք, որ դրանք կհաստատվեն մինչեւ Եվրոպական խորհուրդը»,-ԶԼՄ-ների ներկայացուցիչներին ասել Է զրուցակիցը՝ գաղտնիության պայմանով նրանց հոկտեմբերի 19-ին Բրյուսելում ծանոթացնելով գագաթնաժողովի օրակարգին եւ պատասխանելով անօդաչուների համար Իրանի դեմ պատժամիջոցների հնարավոր սահմանման հարցին: Ռուսաստանը եւ Իրանը հերքում են իրանական անօդաչուների օգտագործումն Ուկրաինայում հատուկ գործողության ընթացքում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս