Բաժիններ՝

Ղրղզստանը եւ Ուզբեկստանը ավարտում են սահմանագծման գործընթացը

Ղրղզստանը գտնվում է Ուզբեկստանի հետ սահմանի սահմանագծման քննարկումների ավարտական փուլում: Այդ մասին հոկտեմբերի 20-ին հայտնել է Ղրղզստանի անվտանգության խորհրդի քարտուղար Իմանկուլով Մարատը՝ հանդես գալով Ա.Մ.Գոնչարովի անվան հանրային դիվանագիտության աջակցության հիմնադրամի կողմից կազմակերպված համաժողովում։

Ներկայում Ղրղզստանի խորհրդարանի քննարկմանն է դրված ղրղզա-ուզբեկական սահմանի սահմանագծման եւ սահմանազատման մասին օրենքի նախագիծը:

«Այժմ մենք ավարտում ենք Ուզբեկստանի հետ սահմանի սահմանագծման հարցը: Ես հուսով եմ, որ այդ հարցը կլուծվի հաջողությամբ»,-ասել է նա:

Նաեւ Իմանկուլովը հավելել է, որ երկրների միջեւ սահմանը հարկավոր է քաղաքակրթորեն ճշտել երկկողմ կարգով:

«Սահմանները բաժանվում են՝ հաշվի առնելով երկու կողմերին: Այդ հարցը միակողմանի լուծել գործնականում հնարավոր չէ: Հարկավոր է գնալ փոխզիջումների»,-եզրափակել է նա, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս