«Համոզված չեմ, որ ԵՄ դիտորդական առաքելությունը պետք է երկարացնել»․ Փաշինյան
Կառավարության հոկտեմբերի 20-ի հերթական նիստում Նիկոլ Փաշինյանը ողջունեց ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության աշխատանքի մեկնարկը Հայաստան-Ադրբեջան սահմանի երկայնքով։
«Դուք գիտեք, որ համապատասխան պայմանավորվածությունը ձեռք է բերվել հոկտեմբերի 4-ին՝ Պրահայում տեղի ունեցած քառակողմ հանդիպման ընթացքում։ Պետք է հաճույքով արձանագրեմ, որ ԵՄ գործընկերները շատ օպերատիվ են արձագանքել, որոշումներ են կայացրել, և նախապատրաստող խումբն արդեն Հայաստանում է, արդեն աշխատում է։
Հիմնական խումբը՝ 40 հոգուց բաղկացած, առաջիկայում կժամանի Հայաստան։ Ի սկզբանե պլանավորված է, որ դիտորդական առաքելությունը պետք է 2 ամիս աշխատի, և մեր փորձագիտական դաշտում կարծքիներ են հնչում, որ պետք է երկարացնել դիտորդական առաքելության ժամկետը կամ փորձել դիտորդական առաքելությունը դարձնել մշտական։
Ես համոզված չեմ դրանում, բայց մի թեմա է, որը մեր հանրության և փորձագիտական շրջանում քննարկվում է։ Եթե մենք տեսնենք նման հնարավորություն և անհրաժեշտություն, չեմ բացառում, որ ավելի խորը կուսումնասիրենք խնդիրը»։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում