7 ամսում Վրաստանում գրանցվել է 9879 ռուսական բիզնես
2022 թվականի մարտի 1-ից հոկտեմբերի 1-ը՝ 7 ամսում, Վրաստանում գրանցվել է 9 879 ռուսական բիզնես, ըստ aliq.ge-ի՝ հայտնում է BusinessPressNews-ը:
Տեղեկության համաձայն, 9 879 ընկերություններից 685-ը սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություններ են, որոնցից 3-ը՝ օտարերկրյա ձեռնարկությունների մասնաճյուղեր, 9 180-ը՝ անհատ ձեռնարկատիրական են, 14-ը՝ ձեռնարկատիրական չեն:
Հարկ է նշել, որ Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, Վրաստանում գրանցված 685 ռուսական ՍՊԸ-ներից 680-ի գործունեությունն անհայտ է։
5 ընկերության գործունեության ոլորտը բաժանված է հետևյալ կերպ.
- սուրճի վերամշակում,
- համակարգչային ծրագրավորման գործունեություն,
- բեռնատար ավտոմոբիլային տրանսպորտ,
- խաղերի և խաղալիքների արտադրություն,
- հյուրանոցներ և նմանատիպ կացարաններ` առանց ռեստորանների: