Եվրամիությունը 10 միլիոն եվրո կտրամադրի Հայաստանին
Եվրամիությունը ԵՄ-Հայաստան 2021-2027 թթ բազմամյա ինդիկատիվ ծրագրի շրջանակներում 10 միլիոն եվրոյի դրամաշնորհային աջակցություն կտրամադրի Հայաստանին` ոստիկանության բարեփոխումների իրականացման, միգրացիայի կառավարման և մարդու իրավունքների պաշտպանության ուղղություններով: Կառավարության նիստում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ասաց, որ աջակցությունը կուղղվի նաև ներքին գործերի նախարարության ձևավորմանը:
««ԵՄ-ն դիմակայուն և հաշվետու հաստատությունների համար. ոստիկանության և միգրացիոն բարեփոխումներն ու մարդու իրավունքների պաշտպանությունը Հայաստանում» ֆինանսավորման համաձայնագրով նախատեսված է ոստիկանության բարեփոխումների իրականացումը` այդ թվում պարեկային ծառայության ընդայնման, միգրացիոն ծառայությունների բարելավման մասով»,-ասաց նա:
Մհեր Գրիգորյանը նշեց, որ ծրագր շրջանակներում աջակցություն կտամադրվի նաև մարդու իրավունքների պաշտպանության հաստատված ծրագրի իրականացմանն ու 2023-2025 թթ գործողությունների ծրագրի մշակմանը , միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակին` կարողությունների զարգացման և մարդու իրավունքների վերաբերյալ հանրային իրազեկվածության խթանման նպատակով: