
ՆԱՏՕ-ի գրեթե բոլոր երկրները համաձայնեցրել են ընդլայնումը. Ստոլտենբերգ

ՆԱՏՕ-ի՝ գործնականում բոլոր երկրները վավերացրել են դաշինքին Շվեդիայի եւ Ֆինլանդիայի անդամակցության շուրջ արձանագրությունները: Այդ մասին հայտնել է գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը՝ հանդես գալով Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիստերսոնի հետ համատեղ անցկացված մամուլի ասուլիսում:
«Որպես հրավիրված երկրներ դուք (Շվեդիան եւ Ֆինլանդիան) ներկայում ինտեգրվում եք քաղաքական եւ ռազմական կառույցներին…Բազմաթիվ երկրներ անվտանգության երաշխիքներ են տվել երկու երկրներին: ՆԱՏՕ-ն մեծացրել է իր ներկայությունը Բալթիկ ծովի տարածաշրջանում… Միացման գործընթացն ամենաարագն է դարձել ՆԱՏՕ-ի արդի պատմության մեջ… Գրեթե բոլոր դաշնակիցներն ավարտել են ազգային ընթացակարգերը (անդամակցության շուրջ արձանագրությունների վավերացումները)»,-հայտնել է Ստոլտենբերգը:
Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ի գծով դաշնակիցներն աջակցություն կցուցաբերեն Շվեդիային ու Ֆինլանդիային, եթե այդ երկրները «հայտնվեն ճնշման ներքո»:
Շվեդիայի վարչապետի խոսքով՝ ՆԱՏՕ-ի 30 երկրներից արդեն 28-ը վավերացրել են անդամակցության շուրջ արձանագրությունները, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: