«Հայաստանը զրոյից պետք է պատրաստի նաև տեխնիկական անձնակազմ, քանի որ ՍՈւ-25 սպասարկելը մի բան է, իսկ Սու-30 ՍՄ-ը, այն էլ՝ ժամանակակից, այլ բան։ Դրա համար միշտ ասել եմ, որ ավելի լավ է՝ ցամաքային հեռահար զինատեսակներ ձեռք բերեր»։
Նիկարագուայի դատարանն ընդդիմության առաջնորդ Մեդարդո Մայրենին, որը 2018 թվականին մասնակցել է հակակառավարական բողոքի գործողություններին, դատապարտել է 216 տարի եւ երեք ամիս բանտարկության:
Բաղդադը եւ Վաշինգտոնը համաձայնության են հասել, որ Սիրիայից ԱՄՆ-ի զորքերի դուրսբերումը կիրականացվի Իրաքի տարածքով:
Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը փետրվարի 20-ին Բրյուսելում Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի հետ արտապլանային բանակցություններ կվարի ԵՄ-ից Միացյալ Թագավորության դուրս գալու հետ կապված իրադրության շուրջ:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պլանավորում է Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուի հետ փետրվարի 21-ին քննարկել Սիրիայի եւ Մերձավոր Արեւելքի իրադրությունը:
Ամերիկացի դեմոկրատ-սենատոր Բեռնի Սանդերսը հայտարարել է, որ վերստին իր թեկնածությունն է առաջադրելու ԱՄՆ-ի նախագահի՝ 2020 թվականի ընտրություններում։
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն ստորագրել է այն օրենքը, որը Սահմանադրության մեջ փոփոխություններ է մտցնում Եվրամիությանը եւ ՆԱՏՕ-ին երկրի անդամակցման ուղեգծի վերաբերյալ։
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն արժանի կլինի խաղաղության Նոբելյան մրցանակի, եթե ԿԺԴՀ-ն միջուկազերծման գործընթաց իրականացնի եւ ոչնչացնի բալիստիկ հրթիռները:
«Ուզում ենք չեղարկել Ռուսաստանում հայկական վարորդական վկայականով ավտոմեքենա վարելու արգելքը»: Այս մասին ԱԺ-ում տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ հայտարարել է հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը՝ ամփոփելով Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովի գլխավորած պատվիրակության այցը:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն անհանգստացած է «Հյուսիսային հոսք – 2» գազատարի կառուցման նկատմամբ ԱՄՆ-ի աճող ագրեսիայից:
Գերմանիայի Նյուրնբերգ քաղաքի իշխանություններն արտակարգ իրադրության ռեժիմ են հայտարարել քաղաքում Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակների չպայթած ռումբի հայտնաբերվելուց հետո:
Հնդկաստանի ռազմաօդային ուժերի «Սուրիա Կիրան» ավիախմբի երկու ինքնաթիռներ են բախվել երկրի հարավ-արեւմուտքի Կառնատակայի նահանգում բարձրագույն նավավարման ֆիգուրներ կատարելիս:
Իտալիայի նախկին վարչապետ Մատեո Ռենցիի ծնողները՝ Տիցիանո Ռենցին եւ Լաուրա Բովոլին, տնային կալանքի տակ են վերցվել խարդախության կասկածանքով:
Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը չի բացառել, որ Մեծ Բրիտանիան, նախքան Եվրամիությունից իր դուրս գալը, կմասնակցի Եվրախորհրդարանի ընտրություններին:
Եվրամիության արտաքին գործերի նախարարները վերստին հայտարարել են, որ ԵՄ-ն «պատրաստ կլինի օգնություն ցուցաբերել Սիրիայի վերականգնմանը՝ միայն վստահ լինելով, որ երկրում տեղի է ունենում քաղաքական անցման համապարփակ, իրական գործընթաց, որը ներառում է տարբեր քաղաքական ուժերի»:
Առնվազն 13 մարդ է զոհվել, եւս 15 հոգի՝ վերքեր ստացել Հնդկաստանի Ռաջասթանի նահանգում, որտեղ բեռնատարը վրաերթի է ենթարկել հարսանքավորներին:
ԱՄՆ-ի եւ Չինաստանի առեւտրական բանակցությունների նոր փուլը տեղի կունենա փետրվարի 21-22-ին Վաշինգտոնում:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը փետրվարի 18-ին վենեսուելացի զինվորականներին առաջարկել է պաշտպանել երկրի ընդդիմությանը, մասնավորապես, երկիր թողնել մարդասիրական ավտոշարասյունը, եւ լինել համաներված, կամ էլ «կորցնել ամեն ինչ»:
Սաուդյան Արաբիայի հյուսիսի Ջեբել Էլ Լաուզի լեռնային շրջանում ձյուն Է տեղացել: Տեղացի բնակիչներն արդեն տարբեր տիպի սահնակներ, ինքնաշեն դահուկներ վարձակալության տալու կետեր են բացել։
Ավտոմեքենաներ արտադրող «Հոնդա» ընկերությունը պատրաստվում է 2022թ-ին փակել Մեծ Բրիտանիայի Սվինդոն քաղաքի իր գործարանն, ինչի արդյունքում կկրճատվի 3500 աշխատատեղ:
Քաղաքականության մեջ, մանավանդ՝ միջազգային, մի գրված կանոն կա՝ «ձեռք ես տվել, պետք է խաղաս», և դրա համար անողոք քաղաքականությունը մշակում է լուրջ, միջնորդավորված և ուղիղ երաշխավորման մեխանիզմներ։
Եվրամիությունը Վենեսուելայի հետ հարաբերություններում կարող է կիրառել նոր պատժամիջոցներ:
Մեքսիկայի նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորը հրամանագիր է ստորագրել՝ Խաղաղ օվկիանոսի Լաս Տրես Մարիաս կզիներից մեկում գտնվող ամենահին բանտերից մեկը փակելու և այն շրջակա միջավայրի հետազոտման կենտրոն դարձնելու մասին:
Բրիտանացի միանգամից յոթ պատգամավորներ հայտարարել են, որ դուրս են գալիս Լեյբորիստական կուսակցությունից, քանի որ դժգոհ են նրա ղեկավարությունից:
Առնվազն 15 մարդ է զոհվել փետրվարի 18-ին Սիրիայի Իդլիբի նահանգում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով:
Իսրայելի ձախ կենտրոնամետ առաջնորդներից մեկը՝ Ցիպի Լիվնին, հայտարարել է, որ հրաժարվում է ապրիլյան ընտրություններին մասնակցելուց եւ ավարտում է քաղաքական կարիերան:
Իրանի գլխավոր շտաբի ղեկավար Մոհամադ Բաքերին Սաուդյան Արաբիային եւ Արաբական Միացյալ Էմիրություններին (ԱՄԷ) մեղադրել է ահաբեկիչներին հովանավորելու մեջ, որոնք հարձակում են կատարել Իսլամական հեղափոխության պահապանների զորակազմի (ԻՀՊԶ, Իրանի զինված ուժերի բաղկացուցիչ մասը) վրա, որի հետեւանքով զոհվել է 27 մարդ:
Սոչիում Սիրիայի հարցով տեղի ունեցած գագաթնաժողովի շրջանակներում ուշագրավ զրույց է տեղի ունեցել Թուրքիայի և Ռուսաստանի նախագահների միջև։
Brexit-ի շուրջ ստեղծված իրադրությունը հնարավոր կլինի քաղաքական փակուղուց դուրս բերել միայն Մեծ Բրիտանիայի եւ ԵՄ-ի իշխանությունների միջեւ անհրաժեշտ փոխվստահության դեպքում:
Ռուսաստանի նկատմամբ Եվրամիության պատժամիջոցների վերանայման անհրաժեշտ պայմանը Դոնբասի վերաբերյալ Մինսկի համաձայնագրերի ամբողջական կատարումն է: