
Բայրամովը Լավրովի հետ ասուլիսում պահանջել է, որպեսզի Ռուբեն Վարդանյանը լքի Արցախը

Ադրբեջանն Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանից պահանջում է հեռանալ: Ինչպես հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը, այդ մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը՝ ուրբաթ իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ բանակցությունների արդյունքներով կայացած մամուլի ասուլիսում:
«Նրա գործունեությունը կրում է «հանցավոր և արկածախնդիր» (չակերտները։- խմբ.) բնույթ: Մենք կարծում ենք, որ դրան պետք է վերջ տալ: Եվ որքան շուտ այս մարդը հեռանա այս տարածաշրջանից, այնքան «լավ կլինի» (չակերտները։- խմբ.) բոլորի համար, առաջին հերթին՝ դրանից «տուժում է» (չակերտները։- խմբ.) տեղի բնակչությունը: Մինչև նրա հայտնվելը եղել են լավ շփումներ, դրական փաստեր»,- ասել է Բայրամովը։