Չինաստանի ղեկավարի համապատասխան հայտարարությունը մեջբերել է «Սինհուա» գործակալությունը։
Պեկինում ԱՄՆ-ի եւ Չինաստանի միջեւ առեւտրական բանակցությունները փետրվարի 15-ին ավարտվել են առանց հետագա համագործակցության պայմանների համաձայնեցման, սակայն երկու կողմերը նշել են, որ փոքր-ինչ մոտեցել են համաձայնությանը:
ԱՄՆ Պետքարտուղարությունը Սիրիայում հայկական զորախմբի ներկայության առնչությամբ ունի բավականին կոշտ դիրքորոշում։ Վերջինիս տարածած հայտարարության մեջ նշված է, որ չեն պաշտպանում Սիրիայի զինված ուժերի հետ ներգրավվածությունը՝ լինի քաղաքացիական անձանց օգնություն ցուցաբերելու նպատակով թե ռազմական ուղղվածության.
Հնդկաստանի իշխանությունները Ջամուի եւ Քաշմիրի նահանգում իրականացված ահաբեկչական գործողությունից հետո Պակիստանին կզրկի առեւտրական բոլոր արտոնություններից, որոնք երկրին տրամադրվել են Առեւտրի համաշխարհային կազմակերպության կանոններին համապատասխան:
Վենեսուելան կարող է 25 պետություններից ստանալ մոտավորապես 100 մլն դոլարի մարդասիրական օգնություն:
Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. ««Russai Today» հեռուստաընկերության կողմից հրապարակված սկանդալային տեսանյութը կարծես թե լայն արձագանք չգտավ ներհայաստանյան քաղաքական և հասարակական շրջանակներում:
ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Փոմպեոն չի ժխտել, բայց ուղղակիորեն չի էլ հավաստել Իրանի հրթիռային ծրագիրը սաբոտաժի ենթարկելու ծրագրի առկայությունն ԱՄՆ-ում, որի մասին գրել են զանգվածային լրատվամիջոցները:
Փարիզի մետրոյում ծծմբաթթվի կիրառմամբ հարձակման հետեւանքով ծանր վերքեր է ստացել մեկ մարդ:
Վենեսուելայի նախագահի պաշտոնից Նիկոլաս Մադուրոյի հեռանալն այն որոշումն է, որն անհրաժեշտ է Հարավային Ամերիկայի այդ երկրին:
Հայիթիի նախագահ Ժովենել Մոյիզը հայտարարել է, թե չի պլանավորում պաշտոնաթող լինել, չնայած բողոքի զանգվածային ակցիաների մասնակիցների կոչերին, որոնք ավելի քան մեկ շաբաթ տեղի են ունենում կարիբյան այս երկրում:
ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը դիտարկում է հումանիտար կազմակերպություններին ԿԺԴՀ-ի նկատմամբ սահմանված պատժամիջոցներից դուրս բերելու եւ այդ երկիր այցելելու արգելքը չեղարկելու հնարավորությունը:
Պակիստանի արտաքին գործերի նախարարությունը (ԱԳՆ) փետրվարի 15-ին մերժել է Հնդկաստանի Ջամուի եւ Քաշմիրի նահանգում կատարված ահաբեկչական գործողությանն այդ երկրի կառավարության մասնակցությանը վերաբերող պնդումները մասին, որի զոհ է դարձել 45 մարդ:
ԱՄՆ-ի նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը վերստին սպառնացել է նրանց, ովքեր Խուան Գուայդոյին չեն ճանաչի Վենեսուելայի նախագահ։
Եվրոպական ճարտարապետության ապագան եւ Միջին ու փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման պայմանագրի շուրջ ստեղծված իրադրությունը կդառնան փետրվարի 15-ին Մյունխենում բացվող անվտանգության միջազգային խորհրդաժողովի գլխավոր թեմաները:
Ուիլյամ Բարն ստանձնել է ԱՄՆ-ի գլխավոր դատախազի – արդարադատության նախարարության ղեկավարի պաշտոնը:
Մեծ Բրիտանիայի կառավարությունը կշարունակի Եվրամիության կողմից Brexit-ի պայմանների վերաբերյալ համաձայնագրի վերանայման հասնելու ջանքերը, հատկապես «բեքստոպի»՝ վիճելի պաշտպանական մեխանիզմի մասով, որը կոչված է թույլ չտալ ֆիզիկական սահմանի հայտնվելը Հյուսիսային Իռլանդիայի եւ Իռլանդիայի միջեւ:
ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը քվեարկել է բյուջեի ընդունման օգտին, որը թույլ է տալիս ֆինանսավորել պետական հիմնարկությունների գործունեությունը:
«Կարծում եմ` առաջին հերթին՝ Կառավարությունն ինքը պետք է ասի, թե ինչ է ստանում, մենք առայժմ տեսնում ենք միայն ռիսկեր, իսկ թե կոնկրետ ինչ օգուտներ կան, իշխանությունն ինքը պետք է բացատրի»:
Airbus եվրոպական կորպորացիան որոշում է ընդունել դադարեցնել աշխարհում խոշորագույն Airbus A380 («Էրբաս А380») սերիական ինքնաթիռների արտադրությունը, մատակարարումները կդադարեցվեն 2021 թվականին:
Սաուդյան Արաբիայի թագավորը փետրվարի 13-ի երեկոյան տվել է Էր Ռիադի զարգացման՝ 82 միլիարդ ռիալ (մոտավորապես 22 մլրդ դոլար) գումարի նախագծերի մեկնարկը:
ԱՄՆ-ի փոխնախագահ Մայք Փենսը կոչ է արել եվրոպական գործընկերներին՝ Վաշինգտոնի օրինակով դուրս գալ իրանական միջուկային գործարքից։
ՆԱՏՕ-ն դիտարկում է Ուկրաինային լրացուցիչ օգնություն ցուցաբերելու, ինչպես նաեւ Սեւ ծովում ներկայությունն ընդլայնելու հնարավորությունը:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հույս է հայտնել, որ Իրանի ղեկավար Հասան Ռոուհանիի հետ հանդիպումը լրացուցիչ ազդակ կհաղորդի երկրների երկկողմ հարաբերությունների զարգացմանը միջուկային էներգիայի, նավթի-գազի սեկտորում եւ այլ ուղղություններում։
Սաուդյան Արաբիայի կառավարությունը չեղարկել է իր հպատակների՝ Լիբանան ուղեւորությունների արգելքը, որը սահմանվել էր ութ տարի առաջ:
ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Փոմպեոն հայտարարել է, որ Մերձավոր Արեւելքում խաղաղությունն ու կայունությունը անհնարին են առանց Իրանին դիմակայելու։
Արգենտինայի տարբեր քաղաքներում հազարավոր մարդիկ փողոցներ են դուրս եկել՝ կառավարությունից պահանջելով պարենային արտակարգ ռեժիմ սահմանել երկրում գների աճի ֆոնին:
Միացյալ Նահանգները Լիբանանի զինված ուժերին մատակարարել է լազերային ուղղորդմամբ բարձր ճշգրտության հրթիռներ՝ ամերիկյան ռազմական օգնության ծրագրի շրջանակներում:
Առնվազն 45 մարդ է զոհվել Նիգեր գետում նավի խորտակվելու հետեւանքով , կան անհետ կորածներ:
Նյու Յորքի նախկին քաղաքագլուխ միլիարդատեր Մայքլ Բլումբերգը պատրաստ է սեփական միջոցներից առնվազն 500 մլն դոլար ծախսել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի՝ երկրորդ ժամկետով ընտրվելը կանխելու համար:
Կոլումբիայի՝ Վենեսուելային սահմանակից Կուկուտա քաղաքի շրջանում փետրվարի 13-ին աղետի դրություն է սահմանվել հարեւան երկիր փետրվարի 23-ին պլանավորված մարդասիրական օգնության առաքումն սկսելու կապակցությամբ սպասվող խնդիրների պատճառով։