Մոսկվայում մեկնարկել է ՌԴ և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը։
Ադրբեջանի խորհրդարանում առաջարկել են պատժել Ադրբեջանի ԳՇ նախկին պետ Նաջմեդին Սադիկովին:
Զոդի հանքի վերաբերյալ փաստաթղթերը կան, թող հանեն, նայեն. Հենրիկ Քոչինյան
Այս ուղերձը շատ ավելի վտանգավոր քաղաքական հետևանքներ ունի։ Աշխարհի որևէ մայրաքաղաքում որոշում կայացնող որևէ մեկը աջ ձեռքով ընթերցելու է Արցախին օգնելու մասին Հայաստանի խնդրանքը, ձախով դանդաղեցնելու է Հայաստանի երկու ամենաբարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ տեսանյութը՝ նրանց դեմքի արտահայտության մեջ մտահոգություն գտնելու համար, ու չգտնելով՝ կարդալու է շնորհակալությունների թարգմանությունը՝ եզրակացնելով, որ իր երկրից օգնություն խնդրողները ոչ միայն թքած ունեն Արցախի վրա, այլ այնպիսի «աննախադեպ տնտեսական հաջողություն» ունեն, որ կարող են իրենք օգնել աշխարհին։
Դեկտեմբերի 20-21-ը Ջերմուկում ՀՀ ԱԳ նախարարի և ԱԳՆ կենտրոնական ապարատի ղեկավար կազմի գլխավորությամբ տեղի է ունեցել ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների աշխատանքային քննարկումը:
Հայաստանի ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանն անդրադարձել է Լաչինի միջանցքի փակմանը և դրա հետևանքներին:
«ԼՈՒՅՍ» հիմնադրամն անդրադառնում է գազի եվրոպական շուկայում Ադրբեջանի ներկայումս զբաղեցրած տեղին և դերակատարությանը։
«Եթե ես մի բան ասեմ, շատ միամիտ չեմ թվա, չէ՞… 1919թ. Նախիջևանը որտե՞ղ էր… Նախկին Երևանի գավառում էր Նախիջևանը… Դե եկեք այդպես անենք: 1919թ. սկզբներին, երբ Զորավար Անդրանիկը գտնվում էր Գորիսում, Սիսիանում, ի՞նչ արեցին. Թուրքերը Նախիջևանում ապրող ադրբեջանցիների հետ միասին Նախիջևանի հայ բնակչությանը, որը կազմում էր 45%, լրիվ կոտորեցին… Եկեք 1919թ. քարտեզը բարձրացնենք ու հարցնենք՝ էդ 45% հայերին էդ ինչո՞ւ բնաջնջեցիք: Պատասխանն ո՞վ է տալու, թե՞ ասելու են՝ մուսավաթական, խանական թուրքերն ու ադրբեջանցիներն էին, մենք դրա հետ կապ չունենք»,- 168.am-ի եթերում Սաթիկ Սեյրանյանի հետ զրույցում ասաց ՀՀ Տրանսպորտի և կապի նախկին նախարար, Լոռու նախկին մարզպետ Հենրիկ Քոչինյանը:
Արցախը շուրջ 3 տարի շրջափակված վիճակում է եղել և դիմացել է. Հենրիկ Քոչինյան
«Արտակարգ դատարաններից, ձեր մեքենաների արագությունից թույլ տվեք ձեզ բերել իրական օրակարգ»,- այսօր ԱԺ ամբիոնից դիմելով իշխանական պատգամավորներին՝ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը։
Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսը (2004-2006 թվականներին) Twitter-ի միկրոբլոգում անդրադարձել է Արցախի շուրջ տեղի ունեցող զարգացումներին:
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն աշխատանքային այցով մեկնել է Մոսկվա։
ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ քննարկել է իրավիճակը Լաչինի միջանցքում։
«264 ժամ շրջափակման մեջ է Արցախի Հանրապետությունը: Հայոց պատմության չգիտեմ արդեն որերորդ 12-րդ օրն է, որ այդպես կոչված միջազգային հանրությունը մեզ բացատրում է, որ թքած ունի, այդպես կոչված, ժողովրդավար Հայաստանի վրա, բայց մենք այդքան համառությամբ դաս քաղել չենք սիրում»:
168.am-ի հետ զրույցում քաղաքագետ Դավիթ Հարությունովն անդրադառնալով այս հարցերին, նախ նշեց, որ Արցախյան 44-օրյա պատերազմից հետո սպասելի էր, թե ինչ վիճակ կարող է ստեղծվել Հայաստանի ու Արցախի համար։
168.am լրատվական-վերլուծական կայքը համագործակցություն է սկսել անգլալեզու Groong փոդքասթի հետ։ Արցախում տիրող ճգնաժամի լույսի ներքո, երբ Արցախում 120 հազար հայ շարունակում է շրջափակված մնալ, Groong փոդքասթի համահեղինակ Հովիկ Մանուչարյանը զրուցելու է քաղաքական, տնտեսական, հասարակական գործիչների հետ:
2020 թ. արցախյան պատերազմից հետո թուրք-ադրբեջանական խոսույթում լայն տարածում գտավ, այսպես կոչված, «Սյունիքի միջանցքի» գաղափարը, որը ենթադրում է Ադրբեջանի հարավարևմտյան շրջանների կապը Նախիջևանի հետ։ Թե՛ Ադրբեջանի և թե՛ Թուրքիայի նախագահները հայտարարել են, որ այդ գաղափարը պետք է կյանքի կոչվի հնարավորինս արագ։ Այժմ թուրք-ադրբեջանական տանդեմը փորձում է ստանալ «Սյունիքի միջանցքը» ուժի կիրառմամբ կամ դրա սպառնալիքով, ինչի վառ վկայությունն են վերջին շրջանում Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացվող պարբերական ագրեսիան և ներխուժումը Հայաստանի ինքնիշխան տարածք։
Էդուարդ Շարմազանովն ընդգծեց. «ՀՀ վարչապետի աթոռին բազմած անձը՝ իր շայկայով, թիվ մեկ մեղավորն է և պատասխանատուն: Եթե Ռուսաստանը թերացել է կամ չի թերացել, բա ՀՀ իշխանության անելիքը ո՞րն է: Նա էր, չէ՞, հայտարարում՝ «Արցախը Հայաստան է, և վերջ», բա ինչո՞ւ իր հպարտ թիմակիցների հետ չի գնում Լաչինի միջանցքը բացելու»:
Իսպանիայի Կոնգրեսը դեկտեմբերի 22-ին կայացած լիագումար նիստի ընթացքում միաձայն ընդունել է հայտարարություն՝ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման և դրա հետևանքով ստեղծված հումանիտար ճգնաժամի վերաբերյալ:
Ֆիլմի պրոդյուսեր Նարե Թադևոսյանը 168.am-ին ասաց, որ սա իրենց երկրորդ ֆիլմն է, 2017 թվականին կինոռեժիսոր Նարեկ Ոսկանյանի հետ ստեղծագործական խմբով եկել են Հայաստան և նկարել առաջին փաստավավերագրական ֆիլմը, որը կոչվում է «Հայաստանի գանձերը»:
168.am-ի հետ զրույցում ԳԱԱ պատմության ինստիտուտի Հայկական հարցի և Հայոց ցեղասպանության պատմության բաժնի վարիչ, պրոֆեսոր Արմեն Մարուքյանն ասաց՝ Լաչինի միջանցքի փակման հետևանքով Արցախում ստեղծված իրավիճակը միանշանակ հումանիտար աղետ է։ Հումանիտար իրավունքի դիտանկյունից, այն, ինչ անում է Ադրբեջանը, այսպես կոչված, «էկոլոգների» միջոցով՝ ուղղակի միջազգային հանցագործություն է։
Սաթիկ Սեյրանյանի հյուրը ՀՀ տրանսպորտի և կապի նախկին նախարար (1990-1998թթ.), հասարակական-պետական գործիչ Հենրիկ Քոչինյանն է:
168 TV-ի հյուրն է «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Խաչիկ Գալստյանը։
Հայաստանի Ժուռնալիստների միությունը պատրաստ է օտարերկրյա լրագրողներին, լրատվական կազմակերպություններին ցուցաբերելու ամենայն աջակցություն՝ Արցախում կատարվող իրադարձությունների լուսաբանման հարցում։ Մենք կոչ ենք անում և խնդրում ենք բոլոր ազգերի ներկայացուցիչ մեր գործընկերներին՝ խոսել, գրել Արցախում շրջափակման մեջ հայտնված մարդու, 120 հազար մարդկանց մասին և թույլ չտալ, որպեսզի նաև մեր լռությունը քաջալերի էթնիկ զտման փորձ իրականացնող Ադրբեջանի իշխանություններին։
Այս մասին տեղեկանում ենք Իսպանիայում Հայաստանի դեսպանության ֆեյսբուքյան էջից:
Արդեն 11 օր է՝ Ադրբեջանը փակ է պահում Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ Բերձորի (Լաչինի) միջանցքը։ Արցախում 120 հազար հայ զրկված է արտաքին աշխարհի հետ կապից, 1100 քաղաքացի, որից 270-ը՝ անչափահաս, տուն վերադառնալու հնարավորություն չունի: Իրավիճակը, ըստ իշխանությունների՝ այլևս ճգնաժամային է։
Ադրբեջանը հումանիտար ճգնաժամ ստեղծել է իր քաղաքական հարցերը լուծելու համար։ Արցախում ծանր իրավիճակ է ստեղծված, և վստահաբար կարելի է ասել, որ միջանցքում երթևեկության վերականգնումն ընդհանուր իրադրության հանգուցալուծման չի բերելու։ Իրականում՝ խնդրի լուծման բանալին և՛ ՌԴ-ի, և՛ ՀՀ իշխանությունների, և՛ միջազգային հանրության ձեռքում է:
Այժմ մենք տեսնում ենք, որ Ղարաբաղի վիճակը վատթարանում է, Հայաստանում կա անհասկանալի մթնոլորտ, և Սփյուռքում կա տրամադրություն, որ մարդիկ չեն հասկանում՝ Երևանի ղեկավարներն ի՞նչ են ուզում և Սփյուռքի դերն ի՞նչ է: Եթե այսպիսի ուղղությամբ շարունակվի, չենք կարող այս շատ մեծ ճնշումներին դիմակայել:
Արգենտինական Հանրապետության Սենատում Հայաստանի հետ բարեկամական խումբն ընդունել է հայտարարություն՝ դատապարտելով Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակումը և մտահոգություն հայտնելով Լեռնային Ղարաբաղում ստեղծվելիք հնարավոր հումանիտար աղետի առնչությամբ: