Արցախում աշխատանքային խորհրդակցություն է հրավիրվել. հանձնարարվել է սեղմ ժամկետում ներկայացնել առկա խնդիրները

Արցախի Հանրապետության առողջապահության նորանշանակ նախարար Սամվել Ավետիսյանը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն նախարարության ենթակա բուժհաստատությունների գործադիր տնօրենների մասնակցությամբ։

Այս մասին տեղեկացրել են Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից:

Տեղի են ունեցել քննարկումներ կապված ոլորտի գործառույթների իրականացման հետ։ Գործադիր տնօրենները ներկայացրել են իրենց կողմից կատարվող աշխատանքները՝ կարծիքներ փոխանակելով հետագա անելիքների շուրջ։

Նախարար Սամվել Ավետիսյանը հանձնարարել է գործադիր տնօրեններին սեղմ ժամկետում ներկայացնել առկա խնդիրներն ու լուծումների մասին դիտարկումները և նշել, որ հատկապես հիմա պետք է աշխատել որպես մեկ թիմ, քանի որ առկա խնդրիներն ու մարտահրավերները կարող ենք լուծել միայն թիմային աշխատանքով։

Տեսանյութեր

Լրահոս