Լեհաստանի սեյմն օրենք է ընդունել, համաձայն որի` խանութները պարտավոր կլինեն չվաճառված ապրանքները ուղղել սոցիալական կարիքներին: Այս մասին հաղորդել է Rzeczpospolita պարբերականը։
Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի պետական նախարար Ադել ալ Ջուբեյրը Սաուդյան նավթային օբյեկտների վրա հարձակման կապակցությամբ հայտարարել է, որ եթե այն տեղի է ունեցել Իրանի տարածքից, թագավորությունը դա կհմարի «պատերազմի ակտ»:
Ռուսական առողջարաններն արտասահմանյաններից ավելի մեծ ժողովրդականություն են վայելում ռուսաստանցի զբոսաշրջիկների շրջանում:
Հնդկաստանի ֆինանսների եւ կոպորացիաների գործերի նախարար Նիրմալա Սիթարամանը հայտարարել է երկրի տարածքում էլեկտրոնային սիգարետների արգելման մասին:
Youtube-ի օգտատերը՝ LDG Station կեղծանվամբ, գործարկել է «51-րդ գոտու» «գրոհի» ուղիղ հեռարձակումը:
Խոսելով տեղեկություններից, թե հնարավոր է՝ Երևանում չկայանա Պուտին-Փաշինյան երկկողմ հանդիպում՝ հայ-ռուսական տարաձայնությունների պատճառով, Լուկիանովն ասաց, որ ՌԴ նախագահի օրակարգի զբաղվածությունը թույլ չի տալիս որևէ սցենար բացառել։
Թե որքանով Բաքվի այս առաջարկը կարող է դառնալ վերջին ամիսներին կողմերի կողմից հայտարարված հումանիտար ծրագրերի մաս՝ դժվար է ասել: Բայց ակնհայտ է, որ, ինչպես այս տարվա հունիս ամսին, հայկական կողմի նախաձեռնությամբ, ադրբեջանական կողմը ցանկանում է դիվերսանտ ահաբեկիչներին դարձնել հումանիտար գործընթացի մաս:
Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինի աջակցության մակարդակն ընկել է մինչեւ պատմական նվազագույնը՝ 40 տոկոս՝ ամսվա սկզբից կորցնելով 3 տոկոսային կետ:
Փարիզում շարունակվող «դեղին բաճկոնների» ակցիայի շրջանակում ձերբակալվածների թիվը հասել է 106-ի:
ԱՄՆ Տեխաս նահանգում «Իմելդա»տրոպիկական փոթորկի հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի:
Փարիզի իրավապահ մարմինները «դեղին բաճկոնների» ակցիայի շրջանակում ձերբակալել են 30 ցուցարարի:
Ճապոնիայի հարավային Օկինավա պրեֆեկտուրայում չորս մարդ տուժել է մոտեցող «Տապա» թայֆունի հետևանքով:
Կազմակերպիչները հայտարարել են սեպտեմբերի 20-ից մինչեւ 27-ը 5,2 հազար կլիմայական գործադուլների անցկացման մասին աշխարհի 156 երկրում:
Ավստրիայի ազգային խորհուրդը (խորհրդարանի ստորին պալատ) ընդունել է օրենսդրության ուղղումներ, որոնք պարզեցնում են քաղաքացիության ստացումը նացիզմի զոհերի համար:
«Իրանի հետ կապված պետք է նկատի ունենանք, որ նրանք, բնականաբար, գոհունակությամբ չեն ընդունելու սա: Այսինքն` իրենք այս լուրից լարվելու են, Իրանի համար սա որոշակի մտահոգություն է լինելու»:
Փարիզում ընդգրկուն երթ է անցկացվում ի պաշտպանություն կլիմայի, որին մասնակցում են առավելապես երիտասարդները: Հանրահավաքի մասնակիցների շարասյունը շարժումն սկսել է Ազգի հրապարակից, ինչի մասին հայտնել է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը:
Նյու Յորքի քաղաքագլուխ Բիլ դե Բլազիոն հրաժարվել է ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցությունից հավակնորդի կարգավիճակում պետության ղեկավարի պաշտոնի համար պայքարից:
Աֆղանստանի Զաբուլի նահանգում սեպտեմբերի 19-ին իրականացված պայթյունի հետեւանքով զոհվածների թիվը հասել է 39-ի:
Ռուսաստանի «Միացյալ ավիաշինական կորպորացիայի» տնօրեն Յուրի Սլյուսարը հայտնել է, որ Ռուսաստանը և Թուրքիան կարող են համագործակցել «MS-21» և «Sukhoi Superjet 100» ուղևորատար ինքնաթիռների արտադրության հարցում:
Մինսկը որոշում է ընդունել Եվրամիության հետ այցագրային ռեժիմի եւ բռնադարձման պարզեցման համաձայնագիր ստորագրելու մասին:
Կոլումբիայի ազգային ռազմածովային ուժերը սեպտեմբերի 19-ին շուրջ 500 միլիոն ամերիկյան դոլար գումարի ութ տոննա կոկաին են առգրավել, ինչի մասին հայտնել է Noticias Caracol հեռուստաալիքը:
Պենտագոնը սեպտեմբերի 20-ին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին կներկայացնի Saudi Aramco սաուդյան ընկերության նավթային օբյեկտների վրա գրոհներին պատասխանի մի քանի տարբերակ, որոնց հետեւում, Վաշինգտոնի կարծիքով, կանգնած է Իրանը:
Բենիամին Նաթանյահուի «Լիկուդ» կուսակցությունը 22-րդ գումարման Կնեսետի (խորհրդարան) սեպտեմբերի 17-ին կայացած ընտրություններում, ձայների 99,8 տոկոսի հաշվման արդյունքներով խորհրդարանական երկու աթոռ է զիջում հիմնական մրցակցին՝ Իսրայելի պաշտպանության բանակի գլխավոր շտաբի նախկին ղեկավար Բենի Գանցի «Կախոլ-Լավան» դաշինքին:
«Իմելդա» արեւադարձային փոթորիկն առվազն երկու մարդու կյանք է խլել ԱՄՆ-ի Տեխասի նահանգում:
Եվրասիական մեծ գործընկերության կազմավորման օժանդակումը բացարձակ գերակայություն է մնում Ռուսաստանի համար:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Սպիտակ տանը հաճելի հանդիպում է անցկացրել Facebook ընկերության ղեկավար Մարկ Ցուկերբերգի հետ:
Արաբական կոալիցիան Եմենի Խոդեյդա նավահանգստային քաղաքի հյուսիսում ռազմական գործողություն է սկսել «ռազմական օբյեկտների» դեմ:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը սեպտեմբերի 18-ին ինքնագիր է թողել ամերիկա-մեքսիկական սահմանին կառուցվող պարսպի վրա:
Մի խումբ անհայտ անձինք սեպտեմբերի լույս 19-ի գիշերը Փարիզի հարավ – արեւելքում ներթափանցել է XVII դարի դղյակի տարածք եւ տարել 2 միլիոն եվրո ընդհանուր գումարի զարդեր եւ փող:
Անկարայում կայացած Թուրքիա-Ռուսաստանի Դաշնություն-Իրան միջնախագահական ձեւաչափով եռակողմ հանդիպման պաշտոնական հայտարարությունը ոչ միայն հակիրճ է, այլ նույնիսկ անբովանդակ: Նման ամփոփ եւ որեւէ հիմնական շեշտադրում չպարփակող հայտարարությունը կա՛մ ցանկանում է թաքցնել հիմնական բաժինը եւ ուշադրություն ցրել, եւ կամ ընդհանուր հայտարարների չգալու դեպքում շրջանցում է տարակարծությունների գոյության փաստը: