Բաժիններ՝

Մոտ 700 000 մարդ խմելու ջրի կարիք ունի Կախովի ՀԷԿ-ի ամբարտակի փլուզման պատճառով. ՄԱԿ

Հումանիտար իրավիճակն Ուկրաինայում շատ ավելի վատ է, քան մինչեւ Կախովկայի ամբարտակի փլուզումը, ուրբաթ նախազգուշացրել է ՄԱԿ օգնության ցուցաբերման գծով գլխավոր ներկայացուցիչ Մարտին Գրիֆիթսը The Associated Press-ի հարցազրույցում։

Նրա խոսքով՝ 700 000 մարդ խմելու ջրի կարիք ունի։

Նա նախազգուշացրել է, որ հեղեղման կործանարար հետեւանքները հացահատիկի աշխարհի ամենակարեւոր շտեմարաններից մեկում գրեթե անխուսափելիորեն կհանգեցնի ցորենի արտահանման նվազման, պարենի գների բարձրացման ամբողջ աշխարհում եւ սննդի քանակության նվազման միլիոնավոր կարիքավորների համար։

Գրիֆիթսն ասել է, որ Միավորված Ազգերի Կազմակերպությունը, աշխատելով հիմնականում օգնության ուկրաինական խմբերի միջոցով, ընդգրկել է 30 000 մարդու ջրի տակ մնացած շրջանների համար, որոնք գտնվում են Ուկրաինայի վերահսկողության տակ։ Նա նաեւ ասել է, որ մինչ այժմ Ռուսաստանը ՄԱԿ-ին իր վերահսկողության տակ գտնվող շրջանների հասանելիություն չի տրամադրել հեղեղումների զոհերին օգնություն ցուցաբերելու համար։

Նրա խոսքով՝ արձագանքման արտակարգ միջոցներն անհրաժեշտ են կյանքեր փրկելու համար, «բայց դրա հետեւում կանգնած է հսկայական խնդիրը՝ խմելու ջրի անբավարարությունն այդ 700 000 մարդկանց համար» ինչպես գետի ուկրաինական, այնպես էլ ռուսական ափերին։

Բացի այդ, ջրի տակ են մնացել նաեւ կարեւոր գյուղատնտեսական հանդեր, հասունանում է Եվրոպայում ամենամեծ՝ Զապորոժիեի ատոմակայանը սառեցված ջրով ապահովելու խնդիրը, որը մատակարարվում էր ջրամբարից, ավելացրել է նա։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս