Բաժիններ՝

Ղըրղըզստանի նախկին նախագահը դատապարտվել է 30 տարվա ազատազրկման

Ղղրղղզստան Բիշքեկում Պերվոմայսկի շրջանային դատարանը նախկին նախագահ Կուրմանբեկ Բակիևին Կումտորի գործով դատապարտել է 30 տարվա ազատազրկման։ Այս մասին գրել է Սպուտնիկ Ղըրղըզստանը։

Դատարանի մամուլի ծառայությունը հայտնել է, որ դատավճիռը կայացվել է մարտի 1-ին։ Եթե Բակիևը կալանավորվի, նրա ունեցվածքը կբռնագրավվի, տեսականորեն ազատ արձակվելուց հետո նրան երեք տարի կարգելվի պետական պաշտոններ զբաղեցնել։ Հաշվի առնելով այլ գործերով պատիժները՝ շրջանային դատարանը որոշել է Բակիևին 30 տարով ազատազրկել խիստ ռեժիմի գաղութում։

Կուրմանբեկ Բակիևը ապրիլյան դեպքերի գործով գլխավոր մեղադրյալն է, երբ գնդակահարվել էին նրա իշխանությանը դեմ հանդես եկող ցուցարարները։ Ղրղզստանի Հանրապետության Գերագույն դատարանը նրան հեռակա կարգով դատապարտել է ցմահ ազատազրկման, որը տարիքի պատճառով (հանցագործության ժամանակ նա 60-ից բարձր է եղել) փոխարինվել է 30 տարվա ազատազրկմամբ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս