
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է, որ ԱՄՆ-ն կողմնակից է Իրանի հետ տարաձայնությունների հաղթահարմանը

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է, որ ԱՄՆ-ն կողմնակից է Իրանի հետ տարաձայնությունների հաղթահարմանը։
Բլինքենը շեշտել է՝ ԱՄՆ-ն կարծում է, որ «Իրանի ապակայունացնող ազդեցության» դեմ պայքարի ամենաճիշտ ճանապարհը դիվանագիտական կարգավորումն է։
«Միացյալ Նահանգները շարունակում է հավատալ, որ դիվանագիտությունը, որը լրացվում է տնտեսական ճնշմամբ, զսպվածությամբ և պաշտպանական ոլորտում ուժեղ համագործակցությամբ, այս վտանգավոր գործողությունները զսպելու լավագույն միջոցն է։ Մենք աջակցում ենք Սաուդյան Արաբիայի ջանքերին՝ ուղղված հարաբերությունների դեէսկալացիային ու կայունացմանը»,- ասել է նա։
«Դետք» տելեգրամային ալիք