
«Հաքան Ֆիդանը Թուրքիայի ամենաուժեղ մարդկանցից մեկն է». գերմանական մամուլ

Միջազգային մամուլի ուշադրության կենտրոնում է շարունակում մնալ Հաքան Ֆիդանի նշանակումը Թուրքիայի արտաքին գործերի նախարարի պաշտոնին: Այս անգամ հարցին անդրադարձել է գերմանական «Redaktions Netzwerk Deutschland» մեդիա կազմակերպությունը: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
«Ֆիդանը 13 տարի ղեկավարել է ազգային հետախուզական կազմակերպությունը: Այսօր Թուրքիայում չկա մի անձ, ով այնքան շատ գաղտնի տեղեկության է տիրապետում, որքան Ֆիդանը: Եվ դա նրան դարձնում է Թուքիայի ամենաուժեղ մարդկանցից մեկը»,-ասվում է հրապարակման մեջ:
Ուշադրություն է դարձվում այն հանգամանքին, որ Թուրքիայի ազգային հետախուզական կազմակերպությունը Ֆիդանի ղեկավարությամբ բազմաթիվ հաջող օպերացիաներ է իրականացրել Թուրքիայի սահմաններից դուրս:
Ըստ աղբյուրի՝ Ֆիդանը Էրդողանի ստվերային արտգործնախարարն էր, և նեգրավված է եղել նաև մի շարք բանակցային գործընթացներում, այդ թվում Թուրքիայի միջնորդական առաքելությանը ռուս-ուկրաիանկան հակամարտությունում: