Բաժիններ՝

Շոտլանդիայի ոստիկանությունը ձերբակալել է կառավարության նախկին ղեկավար Նիկոլա Սթերջենին

Շոտլանդիայի ոստիկանությունը ձերբակալել է կառավարության նախկին ղեկավար և Շոտլանդիայի ազգային կուսակցության նախկին առաջնորդ Նիկոլա Սթերջենին՝ կուսակցության ֆինանսավորման հետաքննության շրջանակում: Այս մասին հայտնում է Sky-ը՝ Սթերջենի ներկայացուցչին հղումով։

«Նիկոլա Սթերջենն այսօր՝ հունիսի 11-ին, Շոտլանդիայի ոստիկանության հետ համաձայնությամբ ներկա է գտնվել հարցաքննությանը, որտեղ նրան պետք է ձերբակալեն և հարցաքննեն՝ կապված «Բրանչֆորմ» օպերացիայի հետ: Նիկոլան հետևողականորեն հայտարարել է, որ կհամագործակցի հետաքննության հետ, եթե իրեն խնդրեն, և շարունակում է դա անել»,- ասել է Շոտլանդիայի նախկին առաջին նախարարի ներկայացուցիչը։

Շոտլանդիայի ոստիկանությունն այսօր հայտարարել է «52-ամյա կնոջ» ձերբակալության մասին, որը կասկածվում է Շոտլանդիայի ազգային կուսակցության ֆինանսավորման հետաքննության հետ կապված: Իրավապահ մարմինները հայտնել են, որ կինը կալանքի տակ է, նրան հարցաքննում են քննիչները։ Sky-ը պարզաբանում է, որ մամուլի հաղորդագրությունը Նիկոլա Սթերջենի մասին է։

«Բրանչֆորմ» օպերացիայի շրջանակում Շոտլանդիայի ոստիկանությունը հետաքննում է, թե ինչպես է ծախսվել Մեծ Բրիտանիայից անկախության հանրաքվեի համար նախատեսված 600.000 ֆունտ ստերլինգը:Ապրիլին ոստիկանությունը ձերբակալել էր կուսակցության գանձապահ Քոլին Բիթիին և Նիկոլա Սթարջենի ամուսնուն՝ կուսակցության նախկին գործադիր տնօրեն Փիթեր Մյուրելին: Այնուհետև նրանք ազատ են արձակվել առանց մեղադրանքի:

Ավելի վաղ շոտլանդական ոստիկանությունը ներխուժել էր կուսակցության շտաբ-բնակարան և Նիկոլա Սթերջենի և Փիթեր Մյուրելի տուն:

Փետրվարի 15-ին Սթերջենը հայտարարել է Շոտլանդիայի առաջին նախարարի պաշտոնից իր հրաժարականի մասին։ Նա այս պաշտոնը զբաղեցնում է 2014 թվականից։ Նա նաև հրաժարական տվեց կուսակցության ղեկավարի պաշտոնից։ Կուսակցությունը հանդես է գալիս Մեծ Բրիտանիայից Շոտլանդիայի անկախության օգտին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս