
Ուկրաինայից Թուրքիա տեղափոխված աղջիկը ենթարկվել է հոգեբանական բռնության

Թուրքական մեդիայի ուշադրության կենտրոնում է հայտնվել 5 տարեկան հասակում Ուկրաինայից Թուրքիա տեղափոխված և «TitTok» սոցհարթակում ճանաչված երտասարդ աղջկա խոսքերը: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Աղջիկը, ուշադրությունը հրավիրելով այն փաստի վրա, որ մայրն ամուսնացել է թուրք տղամարդու հետ, իր դժգոհությունը հայտնել է հետևյալ կերպ.
«Ցավոք, մայրս մի թուրք տղամարդու էր սիրահարվել: Գուցե դա մայրիկիս միակ սխալն է եղել: Հետո ամուսնացել են։ Եվ հարկավոր էր, որ տեղափոխվեինք Թուրքիա: Քանի որ 5 տարեկան էի, ուզեի թե չուզեի սովորեցի նաև թուրքերեն»:
Նա նաև նշել, որ ազգությամբ թուրք իր խորթ հայրը հոգեբանական բռնության եղանակով, ստիպողաբար է իրեն սովորեցրել թուրքերեն: