«Առանց մեկնաբանության». Արցախի նախագահի խոսնակ

Նախորդ ամսվա սկզբին՝ մայիսի 1-3-ը,  Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարները հանդիպել էին  Վաշինգտոնում, հանդիպմանը մասնակցել էր նաև ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։

Դրան հաջորդեցին մոսկովյան հանդիպումները՝ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների մակարդակով։

Իսկ արդեն մայիսի 14-ին Մյունխենի  Անվտանգության համաժողովի շրջանակներում ԵԽ նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ տեղի ունեցավ Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը։ Այս պահի դրությամբ վերջին հանդիպումը կայացել է օրեր առաջ՝ հունիսի 1-ին Քիշնևում։

Հունիսի 12-ին Վաշինգտոնում կայանալիք՝ Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գերատեսչությունների ղեկավարների հանդիպումն Ադրբեջանի խնդրանքով հետաձգվեց: Իշխանական պատգամավոր Սարգիս Խանդանյանի փոխանցմամբ՝ «Ադրբեջանը բանակցություններին չմասնակցելը պատճառաբանել է տեխնիկական հարցերով, և Հայաստանին միայն այսքանն է հայտնի»: Նա նաև հույս էր  հայտնել, որ այս ամսվա ընթացքում տեղի կունենա հանդիպումը:

Կարդացեք նաև

Երեկ էլ  Սոչիում  Նիկոլ Փաշինյանն առանձին հանդիպել էր Վլադիմիր Պուտինի հետ, ըստ պաշտոնական հաղորդագրությունների՝ ներկայացրել էր Լեռնային Ղարաբաղում առկա իրավիճակը, որ արդեն մի քանի ամիս է՝  չկա գազ և էլեկտրաէներգիա, Լաչինի միջանցքում էլ  իրավիճակը շարունակում է մնալ բավականին լարված:

168.am Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանից հետաքրքրվեց վերջին շրջանի ակտիվ հանդիպումների վերաբերյալ արդյո՞ք Նիկոլ Փաշինյանը որևէ տեղեկություն փոխանցել է Արցախի նախագահին, ինչին ի պատասխան՝ Լուսինե Ավանեսյանը կարճ պատասխան տվեց.

«Առանց մեկնաբանության»։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը բազմիցս ասել է, որ այն, ինչ բանակցվում է, դրա մասին տեղյակ են Արցախի իշխանությունները, քանի որ բանակցությունների մանրամասների մասին հայտնում է Արցախի իշխանություններին։

Տեսանյութեր

Լրահոս