![](/banners/BeFunky-design.jpg)
Գերմանիայում մեկնարկում են ՆԱՏՕ-ի լայնածավալ ռազմաօդային զորավարժությունները
![](https://168.am/wp-content/uploads/2023/06/1113029.jpg)
Գերմանիայում այսօր կմեկնարկեն ՆԱՏՕ-ի Air Defender խոշորամասշտաբ ռազմաօդային զորավարժությունները: Այդ մասին հայտնում է «Интерфакс» գործակալությունը:
Նշվում է, որ ըստ Բունդեսվերի հաղորդագրության՝ ՆԱՏՕ-ի զորավարժությունները կտևեն մինչև հունիսի 23-ը: Դրանց մասնակցում են 25 երկրների 10 հազար զինվորականներ, 250 ինքնաթիռ։
Զորավարժություններին կմասնակցեն նաև ամերիկյան հինգերորդ սերնդի F-35 բազմանպատակային կործանիչներ։