Բաժիններ՝

Կյանքից հեռացել է Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին

86 տարեկան հասակում կյանքից հեռացել է Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին: Այս մասին հաղորդում է  la Repubblica պարբերականը:

Բեռլուսկոնին երեք անգամ ընտրվել է Իտալիայի վարչապետի պաշտոնում, հիմնել է «Առա՜ջ, Իտալիա» կուսակցությունը և հեռուստատեսային մի կայսրություն, որն, ըստ la Repubblica-ի, «ավելի քան 20 տարի ձևավորել է ազգային երևակայությունը»:

Բեռլուսկոնին նաև որպես պաշտպանյալ է հանդես եկել դատական մի շարք աղմկահարույց գործերում:

Իտալիայի նախկին վարչապետը հերթական անգամ Միլանի հիվանդանոց էր ընդունվել հունիսի 9-ին: Նրա մոտ ախտորոշվել էր լեյկեմիա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930