Համաշխարհային բանկը Թուրքիայի համար կանխատեսել է ավելի բարձր տնտեսական աճ

Համաշխարհային բանկը (ՀԲ) Թուրքիայի տնտեսական աճի կանխատեսման ցուցանիշը 2.7%-ից բարձրացրել է 3․2%-ի։ Հրապարակվել է համաշխարհային տնտեսական աճի կանխատեսումների վերաբերյալ ՀԲ-ի հունիսյան զեկույցը։ Ըստ այդմ՝ այս տարի Թուրքիայի տնտեսության աճն ակնկալվում է 3․2%, հաջորդ տարի՝ 4․3%, իսկ 2025 թվականին՝ 4․1%։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Համաշխարհային բանկը հունվարին հրապարակած իր կանխատեսումներում նշել էր, որ 2023-ին Թուրքիայի տնտեսությունը կաճի 2․7%-ով, իսկ 2024 թվականին՝ 4%-ով։

Հիշեցնելով, որ փետրվարի սկզբին Թուրքիան ցնցվել է երկու խոշոր երկրաշարժներից, զեկույցում նշվում է, որ այդ երկրաշարժների ուղղակի կորուստը գնահատվում է 2021-ի ՀՆԱ-ի 4%-ի չափով, իսկ փրկարարական և վերակառուցման ծախսերը կարող են կրկնակի բարձր լինել։ Ըստ զեկույցի՝ ակնկալվում է, որ վերակառուցման աշխատանքները կխթանեն ներդրումները։

Նշելով, որ բարձր գնաճի ֆոնին մակրոտնտեսական քաղաքականության մշակումն անորոշ է, զեկույցի գնահատմամբ՝ ընթացիկ հաշվի բարձր դեֆիցիտը, ցածր զուտ արժութային պահուստները, ինչպես նաև փոխարժեքի արժեզրկումն էական մարտահրավերներ են ստեղծում Թուրքիայի տնտեսության համար։

Տեսանյութեր

Լրահոս