Բաժիններ՝

ԱՄՆ-ն հայտնել է Եմենի հութիների երկու հեռակառավարվող վերջրյա սարք ոչնչացնելու մասին

Ամերիկյան զորքերը հարված են հասցրել և ոչնչացրել հութիներին պատկանող երկու հեռակառավարվող վերջրյա սարք, որոնք հանդերձված էին պայթուցիկներով: Այս մասին հաղորդել է ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM):

«Փետրվարի 5-ին (Սանայի ժամանակով) ժամը մոտավորապես 15:30-ին ԱՄՆ կենտրոնական հրամանատարության ուժերը ինքնապաշտպանական նպատակով հարված են հասցրել հութիների երկու հեռակառավարվող վերջրյա սարքերի, որոնք հանդերձված էին պայթանյութով», – ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ հաղորդագրության՝ ԱՄՆ զինվորականները որոշել են, որ սարքերն անմիջական սպառնալիք են ներկայացնում տարածաշրջանում ԱՄՆ ռազմածովային ուժերի նավերի և առևտրային նավերի համար։

Ավելի վաղ հրամանատարությունը հաղորդել էր, որ փետրվարի 4-ին նոր հարվածներ է հասցրել Եմենում հութիների դիրքերին։ Մասնավորապես, խոցվել է ցամաքային տեղակայման թևավոր հրթիռ և չորս հականավային հրթիռ, որոնք «պատրաստ են եղել արձակման Կարմիր ծովում գտնվող նավերի ուղղությամբ»։

Իսկ փետրվարի 3-ին ամերիկյան և բրիտանական զորքերը գրոհել են Եմենում հութիների դիրքերը՝ հարված հասցնելով 13 շրջաններում տեղակայված 36 օբյեկտների։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս