Բաժիններ՝

ՌԴ-ն նախատեսում է ԱԹՍ-ների արտադրություն սկսել Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում

Ռուսական պետական «Ռոսօբորոնէքսպորտ» ընկերությունը գործընկերների հետ մշակում է մի շարք երկրներում ռուսական անօդաչուների արտադրության տեղայնացումը, կան նախագծեր Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում: Ինչպես տեղեկանում ենք «Ինտերֆաքս» գործակալությունից, այդ մասին ասել է ընկերության ղեկավար Ալեքսանդր Միխեևը։

«Ներկայում «Ռոսօբորոնէքսպորտ»-ը մի շարք երկրներում փաստացի խորհրդակցություններ է անցկացնում ռուսական անօդաչու համալիրների արտադրությունը տեղայնացնելու շուրջ: Մենք նախագծեր ունենք ինչպես Մերձավոր Արևելքում ու Հյուսիսային Աֆրիկայում, այնպես էլ աշխարհի այլ տարածաշրջաններում», – Միխեևը գործակալությանն ասել է Էր Ռիադում բացված World Defense Show 2024 ցուցահանդեսի ժամանակ:

«Մենք բանակցություններ ենք վարում պատվիրատուների տարածքում անօդաչու թռչող սարքերի արտադրության տեղայնացման, հեռանկարային նմուշների ստեղծման ուղղությամբ համատեղ աշխատանքների անցկացման շուրջ՝ հաշվի առնելով ռուսական կողմի լուրջ իրավասությունները դրանց մշակման և մարտական ​​կիրառման հարցում», – նշել է նա։

«Ռոսօբորոնէքսպորտ»-ի ղեկավարը հավելել է, որ ընկերությունը գործընկերներին առաջարկում է իր ծառայությունները տեղային և տարածաշրջանային մակարդակի բարձր տեխնոլոգիական սպասարկման կենտրոնների կառուցման ուղղությամբ՝ տարբեր արտադրողների անօդաչու համալիրների վերանորոգման ու տեխնիկական սպասարկման համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս