Բաժիններ՝

Բորելը ժամանել է Կիև

Եվրամիության արտաքին քաղաքական ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը ժամանել է Կիև։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր Ալեքսեյ Գոնչարենկոն։

«ԵՄ արտագքին գործերի բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը ժամանել է Կիև։ Ես հնարավորություն ունեցա նրա հետ զրուցելու գնացքում։ Նա Ուկրաինայի իսկական ընկերն է», – գրել է նա իր Telegram ալիքում։

Բորելը Կիև է մեկնել Վարշավայից։ Լեհաստանում նա երկրի արտգործնախարարի և պաշտպանության նախարարի հետ քննարկել է Ուկրաինային ԵՄ-ի կողմից տրամադրվող օգնությունը, այդ թվում՝ ռազմական, ֆինանսական, վերակառուցման հետ կապված։ Հանդիպումներից հետո մամուլի ասուլիսում Բորելը հայտնել է, որ Ռուսաստանի դեմ պատրաստվող պատժամիջոցների 13-րդ փաթեթի շրջանակներում համայնքը սահմանափակող միջոցներ կմտցնի տարբեր երկրներում գտնվող ընկերությունների դեմ, որոնք, ԵՄ-ի կարծիքով, մասնակցում են Մոսկվայի դեմ պատժամիջոցների շրջանցմանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829