Բաժիններ՝

Եմենի արտգործնախարարը նշանակվել է կառավարության նոր ղեկավար

Եմենի նախագահական ղեկավար խորհրդի նախագահ Ռաշադ Մուհամեդ ալ Ալիմին արտաքին գործերի նախարար Ահմեդ Ավադ բեն Մուբարաքին նշանակել է հանրապետության կառավարության նոր ղեկավար։ Համապատասխան հրամանագիրը հրապարակվել է նախագահական խորհրդի կայքում։

Նախկին վարչապետ Մային Աբդել Մալիկ Սայիդը, որը կառավարությունը գլխավորում էր 2018 թվականի հոկտեմբերից, նշանակվել է նախագահական խորհրդի ղեկավարի խորհրդական։ Թե ով է զբաղեցնելու արտաքին գործերի նախարարի թափուր պաշտոնը, հրամանագրի տեքստում չի նշվում։

2014 թվականի օգոստոսից Եմենում շարունակվում է դիմակայությունը կառավարական ուժերի և «Անսար Ալլահ» (հութիների) խռովարար շարժման կողմնակիցների միջև։ Այն իր ամենաակտիվ փուլը թևակոխեց 2015 թվականի մարտին, երբ հակամարտությանը միացավ Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիան։

Եմենում քաղաքացիական պատերազմը հանգեցրել է աննախադեպ հումանիտար աղետի։ ՄԱԿ-ի տվյալներով՝ ավելի քան 24 միլիոն եմենցի (երկրի բնակչության մոտավորապես 80 %-ը) մարդասիրական օգնության կարիք ունի, իսկ ներքին տեղահանված անձանց թիվը գերազանցում է 4 միլիոնը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս