Դեսպան Ղևոնդյանը և Ղազախստանի ԱԳ փոխնախարարը քննարկել են Հայաստան-Ղազախստան համագործակցության առկա վիճակին

Փետրվարի 6-ին Ղազախստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունում կայացել է Ղազախստանում Հայաստանի դեսպան Արմեն Ղևոնդյանի հանդիպումը Ղազախստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Երմուխամբետ Կոնուսպաևի հետ։ Այդ մասին ասված է Ղազախստանում ՀՀ դեսպանության Ֆեյսբուքի էջում:

«Հանդիպմանը քննարկվել են Հայաստանի և Ղազախստանի միջև համագործակցության առկա վիճակին ու զարգացման հեռանկարին առնչվող արդի հարցերն, ինչպես նաև համատեղ երկկողմ միջոցառումների նախապատրաստության ընթացքը։ Դիտարկվել են միջպետական փոխգործակցության իրավապայմանագրային հենքի կատարելագործմանն ու ընդլայնմանը միտված հարցեր։ Անդրադարձ է կատարվել բազմակողմ կառույցներում գործընկերության առաջմղման թեմատիկային»,- նշված է գրառման մեջ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829