Բաժիններ՝

Տոկիոյում ձյան առատ տեղումների պատճառով 40 մարդ շտապ հոսպիտալացվել է

Տոկիոյում ձյան առատ տեղումների պատճառով 40 մարդ շտապ հոսպիտալացվել է։ Ինչպես տեղեկացնում է  «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտնել է Ճապոնիայի մայրաքաղաքի հրշեջ ծառայությանը, որը նաև ղեկավարում է շտապօգնության ծառայությունը։

Մարդկանց վնասվածքների մեծ մասն առաջացել է սառույցի վրա սայթաքելու և ընկնելու հետևանքով: Տուժածների տարիքը տատանվում էր չորսից մինչև 92 տարեկանը։

Չիբա, Սաիտամա, Կանագավա, Յամանասի պրեֆեկտուրաներում ավելի քան 10 հազար տնային տնտեսություններ մնացել են առանց էլեկտրականության։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Տոկիոյի 23 կենտրոնական շրջաններում, ինչպես նաև մի շարք պրեֆեկտուրաներում ձյան տեղումների պատճառով հայտարարվել է արտակարգ իրավիճակ։

Տոկիոյում ձյունը սկսել է տեղալ կեսօրից հետո։ Վերջին նմանօրինակ առատ տեղումներն արձանագրվել էին 2022 թվականի փետրվարի 11-ից հետո։

Տոկիոյի Հանեդա օդանավակայանում ձյան տեղումների պատճառով չեղարկվել է «Ճապոնական ավիաուղիներ» ընկերության 102 չվերթ։

Սպասվում է, որ ձյունն, ըստ օդերևութաբանների, կշարունակվի տեղալ մինչև կեսգիշեր։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829