
«Արդյո՞ք ԵՄ-ն ցանկանում է Թուրքիային անդամակցությունը, թե՞ ոչ». Թուրքիայի արտգործնախարար

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը թուրքական «A Haber» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում անդրադարձել մի շարք օրակարգային հարցերի։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Այդ համատեքստում Ֆիդանը խոսել է Եվրամիությանը (ԵՄ) Թուրքիայի անդամակցության գործընթացի շուրջ:
Նա նշել է, որ գործընթացն ինքնին երկար է և Թուրքիան մինչ օրս շարունակում է դասեր քաղել դրանից: Ապա ուշադրություն է հրավիրել այդ գործընթացում ԵՄ-ի ունեցած դիրքորոշման և շահարգռվածության վրա:
«Նախևառաջ ԵՄ-ն պետք որոշում կայացնի այս հարցի շուրջ. արդյո՞ք ցանկանում է Թուրքիայի անդամակցությունը, թե՞ ոչ»: