Բաժիններ՝

Հնդկաստանը ՀՆԱ-ի 7,5 % աճով դարձել է աշխարհի ամենաարագ զարգացող տնտեսությունը. Մոդի

Հնդկաստանի տնտեսությունը, որը ցույց է տվել ՀՆԱ-ի 7,5 % աճ, դարձել է մոլորակի ամենաարագ զարգացող տնտեսությունը և ապագայում կպահպանի այդ տեմպերը: Այս մասին հայտարարել է երկրի վարչապետ Նարենդրա Մոդին՝ Գոայում Էներգետիկայի միջազգային շաբաթվա (India Energy Week) բացման ժամանակ իր ելույթում։

«Էներգետիկայի շաբաթն անցկացվում է շատ կարևոր շրջանում. ընթացիկ ֆինանսական տարվա (խմբ․՝ 2023 թ․ ապրիլի 1-ից մինչև 2024 թ․ մարտի 31-ը) առաջին վեց ամիսներին Հնդկաստանի ՀՆԱ-ի աճի տեմպերը կրկին կազմել են 7,5 %։ Այդ ցուցանիշը շատ ավելի բարձր է, քան ենթադրվում էր համաշխարհային աճի համար», – Հնդկաստանի վարչապետի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։

«Այսօր Հնդկաստանը դարձել է աշխարհի ամենաարագ աճող տնտեսությունը: Եվ վերջերս ԱՄՀ-ն (խմբ․՝ Արժույթի միջազգային հիմնադրամ) կանխատեսել է, որ մենք աճելու ենք նույն տեմպերով», – հավելել է վարչապետ Մոդին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս