Volkswagen-ը հրաժարվել է Թուրքիայում ներդրում կատարելուց
Թուրքական մեդիայում շրջանառվող լուրերի համաձայն՝ «Volkswagen» գերմանական ավտոարտադրող ընկերությունը հրաժարվել է Թուրքիայում ներդրում իրականացնելուց: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Նշվում է, որ ընկերությունը մտադիր էր Թուրքիայում բավականին մեծ կապիտալ ունեցող և 4.000 մարդու զբաղվածություն ապահովող հիմնարկ ստեղծել, որից սակայն հետագայում հրաժարվել է:
Որպես հրաժարվելու պատճառ՝ նշվել է Սիրիայում թուրքական զինված ուժերի կողմից իրականացված «Եփրատի վահան» ռազմագործողությունը: Այսպիսով Թուրքիայի փոխարեն գերմանական ավտոարդյունաբերական հսկան ներդրում կանի Բրազիլիայում:
Ավելին, ընկերությունը հայտարարել է, որ առաջիկա 5 տարում իրականացնելու է ևս 1.8 մլրդ դոլարի ներդրում: Թուրքական մամուլում գերմանական ընկերության այդպիսի որոշումը որակվել է սկանդալային: