
ԵՄ-ն մտադիր է խորացնել հարաբերությունները Թուրքիայի հետ

Բյուսելում տեղի է ունեցել Եվրամիության (ԵՄ) անդամ երկրների արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպում: Հանդիպման օրակարգում է եղել նաև ԵՄ-Թուրքիա հարաբերությունների հարցը: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Հանդիպման ավարտին համատեղ մամուլի ասուլիս են տվել ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգային քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ջոզեպ Բորելը և Բելգիայի արտգործնախարար Հադջա Լահբիբը:
Բորելը հայտարարել է, որ ԵՄ անդամ բոլոր երկրների հետ մտադիր են խորացնել առկա հարաբերությունները:
«Բոլոր անդամ երկրների, այդ թվում Թուրքիայի հետ, սերտ հարաբերություններ հաստատելու հարցում միակարծիք ենք»։
Բորելը նաև ընդգծել է, որ բախումներից խուսափելու և համագործակցությունը խորացնելու համար պետք է ուշադրություն դարձվի Կիպրոսի խնդրին և այդ հարցում Թուրքիայի հետ շփման մեջ լինելուն:
«Մենք պետք է ավելի խորացնենք Թուրքիայի հետ մեր հարաբերությունները, պետք է երկուստեք շահավետ ոլորտներում աշխատենք և խուսափենք մեզ միմյանցից հեռվացնող խնդիրներից»: