
Չարլզ 3-րդ թագավորի մոտ քաղցկեղ է ախտորոշվել․ Բուքինգհեմյան պալատ․ The Guardian

Բուքինգհեմյան պալատը հայտարարել է, որ Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ 3-րդի մոտ քաղցկեղ է հայտնաբերվել։
The Guardian-ի փոխանցմամբ՝ ախտորոշումն արվել է վերջերս, երբ թագավորը բուժում էր ստանում Լոնդոնի կլինիկայում՝ բարորակ գոյացության դեմ։
Բուքինգհեմյան պալատի հայտարարությունում ասվում է. «Հետագա ախտորոշիչ թեստերը հայտնաբերել են քաղցկեղ։ Նորին մեծությունն այսօր սկսել է կանոնավոր բուժումների ժամանակացույցը, որի ընթացքում բժիշկները նրան խորհուրդ են տվել հետաձգել հանրային պարտականությունները: Այս ամբողջ ընթացքում նորին մեծությունը կշարունակի զբաղվել պետական գործերով և պաշտոնական թղթաբանությամբ»: