Բաժիններ՝

Ճապոնիայում 110 հազար հավ է ոչնչացվում թռչնագրիպի բռնկման պատճառով

Ճապոնիայի Կագավա պրեֆեկտուրայում շուրջ 110 հազար հավ կոչնչացվի թռչնագրիպի վիրուսի տարածման պատճառով: Ակդ մասին հաղորդել է գյուղատնտեսության, անտառտնտեսության և ձկնաբուծության նախարարությունը։

«Այսօր՝ փետրվարի 6-ին, Կագավա պրեֆեկտուրայի Միտոյո քաղաքում հաստատվել է թռչնագրիպի բարձրախտածին վիրուսի մասին կասկածը։ Սա այս սեզոնում 8-րդ դեպքն է։ Երեկ գրանցվել է թռչունների անկման աճ։ Համապատասխանաբար, տեղում անցկացվել է թռչնագրիպի անալիզ, որի պատասխանը եղել է դրական: Այսօր՝ փետրվարի 6-ին, անցկացվել է գենետիկական անալիզ, որը հաստատել է բարձրախտածին թռչնագրիպի կասկածները», – նախարարության հաղորդագրությունից մեջբերում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։

Թռչնագրիպի վիրուսի հայտնաբերումից հետո 3 կիլոմետր շառավղով հավերի և ձվերի տեղափոխման կարանտին է սահմանվում այն ֆերմայի շուրջ, որտեղ հիվանդության օջախներ են հայտնաբերվել, ինչպես նաև արգելվում է հավերի և ձվերի դուրսբերումը 10-կիլոմետրանոց գոտու սահմաններից:

Անցած սեզոնին գրանցվել է թռչնագրիպի 84 դեպք, ինչի հետևանքով 17,71 մլն թռչուն է ոչնչացվել: Դա հանգեցրել է երկրում ձվի դեֆիցիտի ու կտրուկ թանկացման։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս