Բաժիններ՝

Ղազախստանի նոր վարչապետ են նշանակել Օլժաս Բեկտենովին

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևն իր վարչակազմի նախկին ղեկավար Օլժաս Բեկտենովին նշանակել է հանրապետության վարչապետի պաշտոնում։

«Օլժաս Աբաևի Բեկտենովին նշանակել Ղազախստանի Հանրապետության վարչապետ՝ ազատելով նախկինում զբաղեցրած պաշտոնից», – ասված է նախագահի հրամանագրում։

Ավելի վաղ Մաժիլիսի (խորհրդարանի ստորին պալատի) պատգամավորները նիստում ձայների մեծամասնությամբ համաձայնություն են տվել նախագահին՝ հաստատելու Բեկտենովի թեկնածությունը կառավարության ղեկավարի պաշտոնում:

Տոկաևը փետրվարի 5-ին լուծարել էր Ղազախստանի կառավարությունը՝ վարչապետ Ալիխան Սմաիլովի գլխավորությամբ։ Կառավարությունը փոխելու որոշումը պայմանավորված է այն հանգամանքով, որ նախարարների կաբինետը չի ապահովել Ղազախստանի նախագահի կողմից առաջ քաշված նպատակների իրականացումը, որոնք առնչվում են երկրի արդյունաբերականացմանն ու տնտեսական աճ ապահովելուն։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829