ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի բանակցությունները կրել են գործնական բնույթ և ավելի շատ են տևել, քան նախապես պլանավորված էր: Այս մասին պատմել է Օբաման, հայտնում է Reuters-ը:
Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբը հրապարակել է քուրդ զինյալների թիվը, որոնք ոչնչացվել են Թուրքիայի Հաքքարի նահանգի Չուքուրջա ավանում:
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովի մահից հետո ասիական երկրի ժողովրդին հայտնել է Վաշինգտոնի աջակցության մասին, հայտնում է indianexpress-ը:
Ադրբեջանում իշխանությունը, սահմանադրական կարգը բռնի ուժով փոխելու, երկրի տարածքային ամբողջականությունը կրոնական կկիրառվեն նոր պատժամիջոցներ, այդ թվում` ցմահ բանտարկություն:
Ադրբեջանը, Թուրքիան և Թուրքմենստանը ստորագրել են Աշգաբադի հռչակագիրը, որը ենթադրում է Պեկինից Լոնդոն տրանսպորտային միջանցքի ստեղծում, հայտնում է TRT Haber-ը`վկայակոչելով Թուրքիայի տրանսպորտի, նավագնացության և հեռահաղորդակցության նախարար Ահմեդ Արսլանին:
Ռուսաստանը կարող է հիբրիդային պատերազմ սկսել Բալթյան երկրների դեմ: Ինչպես հայտնում է «Գրուզիա օնլայնը», այդ մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար, Ուկրաինայի նախագահի խորհրդական Անդերս Ֆոգ Ռասմուսենը «Ապոստրոֆին» տված հարցազրույցում:
Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովի մահից հետո ստեղծված իրավիճակի զարգացմանը ուշադիր հետևում են ոչ միայն հարևանները, այլև համաշխարհային գերտերությունները` ԱՄՆ-ը, Չինաստանն ու Ռուսաստանը, գրում է Financial Times-ը:
Հունաստանի կառավարությունը խախտել է DESFA ընկերության մասնավորեցման մրցութային ընթացակարգը:
Ռուսաստանը կցանկանար ավելի զգալի ազդեցություն ունենալ համաշխարհային հարթակում, խոստովանել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Bloomberg-ին տված հարցազրույցում:
Թել Ավիվում տասնյակ մարդիկ են վիրավորվել շենքի փլվելու հետեւանքով: Այսօր այս մասին հայտնել Է The Times of Israel թերթը: Ներկայում փլվածքների տակ է մնում շուրջ 20 մարդ:
Մեծ Բրիտանիայի տարածքում կորել են հարյուրավոր փախստական երեխաներ, որոնք Միացյալ Թագավորություն են ժամանել առանց մեծերի ուղեկցության: Այս մասի հաղորդել է The Independent-ը՝ վկայակոչելով երկրի ՆԳ նախարարության տվյալները:
«Ռուսաստանը Թուրքիայի ձեռքով կարող է տարածաշրջանում տարբեր ուղղություններով քաղաքականություն ձևավորել, որի ամենակարևոր դրսևորումը մեզ համար հենց Ադրբեջանի ակտիվացումն էր Արցախում։ Քառօրյա պատեազմն արվեց հենց Ռուսաստանի ձեռքով։ Ոչ մի գաղտնիք չկա, որ Ռուսաստանն էր դա հրահրել՝ Հայաստանին հասկացնելու համար, որ ինքն է որոշում տարածաշրջանում ամեն ինչ»,- այսօր լրագորղների հետ հանդիպման ընթացքում ասաց Տարածաշրջանային փորձագետ, հրապարակախոս-վերլուծաբան Սարգիս Հացպանյանը։
Սեպտեմբերի 3-4-ը Չինաստանում քննարկվում էին համաշխարհային տնտեսության կառուցման և զարգացման գլոբալ թեմաները:
Սեպտեմբերի 5-ին Տաշքենդի եւ Ուզբեկստանի այլ քաղաքների մի շարք ռեստորաններում հոգեհացի փլավ են բաժանում առաջին նախագահ Իսլամ Քարիմովի հիշատակին: Այս մասին հայտնում է «Sputnik Ուզբեկստան»-ը:
Օդեսայի սահմանապահները Թուրքիայի դրոշով նավարկող նավի վրա տեղի ունեցող արտակարգ վիճակի մասին տեղեկություն են ստացել, հայտնում է korrespondent.net-ը: Նավի վրա մարդկանց կյանքին սպառնացող վտանգի ազդանշանը հաղորդել է նավի կապիտանը:
Ապրիլյան քառօրյա պատերազմը վերահաստատեց, որ մի քանի ժամում ողջ հայությունը կարող է համախմբվել համընդհանուր գաղափարի շուրջ, այն է՝ պայքարել հանուն ազատ եւ անկախ Արցախի: Հենց այդ միասնության հաղթական ոգին էր, որ թույլ չտվեց ադրբեջանցիներին հաջողություն գրանցել: Սակայն մեր պայքարը դեռ չի ավարտվել. մենք պետք է համախմբվենք հանուն համահայկական խնդիրների լուծման: Այսօր, առավել քան երբեւէ, մեզ անհրաժեշտ է միասնություն եւ համերաշխություն:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ստորագրել է «Ռուսաստանի իրավախախտումների պրոֆիլակտիկայի համակարգի հիմունքների մասին» օրենքը: Փաստաթուղթը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական ինտերնետ-պորտալում, տեղեկացնում է «Ռոսբալտը»:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Bloomberg-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ դեռ վաղ է խոսել այն մասին, թե արդյոք մասնակցելու է 2018 թվականի նախագահական ընտրություններին:
Նվազագույնը 18 մարդ է մահացել երկուշաբթի օրը Սիրիայի մի շարք շրջաններում տեղի ունեցած պայթյունների հետևանքով: Այս մասին հայտնում է «Ալ-Արաբիա» հեռուստաալիքը:
Ադրբեջանական SOCAR նավթային ընկերությունը ներկայումս բանակցություններ չի վարում ռուսական «Գազպրոմ» ընկերության հետ գազի գնման շուրջ: Ադրբեջանական APA գործակալության հաղորդմամբ` այս մասին հայտարարել է SOCAR-ի նախագահ Ռովնագ Աբդուլլաևը:
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել է, որ մոտակա ամիսներին տեղի կունենան «Նորմանդյան քառյակի» նոր բանակցությունները: Այս մասին նա գրել է Facebook-ում:
Թուրքիայի հարավարևելյան Հաքքարի նահանգում հրաձգություն է տեղի ունեցել «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) զինյալների և թուրք զինվորականների միջև, հայտնում է թուրքական Milliyet թերթը:
«Գազպրոմը» թուրքական գործընկերների հետ քննարկում է Թուրքիա ծովային գազատարի շինարարությունը Թուրքիա, այլ կոնֆիգուրացիաներ, մասնավորապես Բուլղարիա գազատարի շինարարությունը, չեն քննարկվում, լրագրողներին ասել է «Գազպրոմի» կառավարման խորհրդի նախագահ Ալեքսեյ Միլլերը:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, թե ՌԴ և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Բարաք Օբամայի հանդիպումը լավ է անցել: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման արձագանքել է Հանչժոուի օդանավակայանում տեղի ունեցած դեպքին, երբ ամերիկացի լրագրողներին չեն թույլատրել ինչպես հարկն է լուսաբանել նրա ժամանումը Չինաստան, գրում է Daily Mail-ը:
Թուրքիայի զինված ուժերը Սիրիայի ազատ բանակի հետ համատեղ երկու երկրների հետ սահմանն «ազատագրել են» ԴԱԻՇ-ի զինյալներից:
G8-ի շրջանակներում Չինաստանում մեկնարկել է ՌԴ և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Բարաք Օբամայի հանդիպումը, հայտնում է BBC-ն:
Այսօր՝ սեպտեմբերի 5-ին, պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն կժամանի Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին:
Հսկայական կես մարդ, կես լեռ պատկերող քանդակը, որն ստեղծվել է 1500-ականների վերջերին իտալացի հայտնի քանդակագործ Ջամբոլոնիայի (Ջիովաննի դե Բոլոնիա) կողմից, գտնվում է Տոսկանայում:
Հայաստանի Հանրապետությունն ու Ամերիկայի Միացյալ Նահանգներն իրավական փոխօգնության մասին փաստաթուղթ չունեն, և, եթե ամերիկյան կողմը չի ներկայացնում համապատասխան հիմնավորումներ, ՀՀ-ն պարտավոր էր ազատ արձակել միջազգային հետախուզման մեջ գտնվող Ռուսաստանի քաղաքացի Սերգեյ Միրոնովին, այսինքն՝ դատարանի որոշումն իրավաչափ էր: