![](/banners/BeFunky-design.jpg)
«Ռուսաստանը կարող է հիբրիդային պատերազմ սկսել Բալթյան երկրների դեմ». Ռասմուսեն
![](https://168.am/wp-content/uploads/2016/09/fog-rasmussen-735x429.jpg)
Ռուսաստանը կարող է հիբրիդային պատերազմ սկսել Բալթյան երկրների դեմ: Ինչպես հայտնում է «Գրուզիա օնլայնը», այդ մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար, Ուկրաինայի նախագահի խորհրդական Անդերս Ֆոգ Ռասմուսենը «Ապոստրոֆին» տված հարցազրույցում:
Պատասխանեով հարցին, թե Ուկրաինայից բացի ինչ երկրներ կարող է ներխուժել ՌԴ-ն, նա ասել է. «Մենք չգիտենք, մենք իսկապես չգիտենք, սակայն, իհարկե, դրանք կարող են լինել երեք Բալթյան երկրները»:
«Լատվիան և Էստոնիան լուրջ անհանգստություն են հայտնում այդ հաշվով, քանի որ այդ երկրներում կան շատ ռուս փոքրամասնություններ: Նրանք անհանգստացած այն Պուտինի այն դոկտրինից, որի համաձայն` Ռուսաստանը կարող է միջամտել այլ երկրների գործերին, որպեսզի պաշտպանի այնտեղի ռուսալեզու փոքրամասնություններին»,- ընդգծել է Ռասմուսենը:
«Կարծում եմ`այդ երեք Բալթյան երկրները լավ պաշտպանված են, քանի որ ՆԱՏՕ-ի անդամ են և նրանց դեմ բացահայտ ագրեսիան անհնար է, սակայն չի կարելի վստահ լինել, որ չի կիրառվի հիբրիդային պատերազմ և այդկերպ իրականացվի իրավիճակն այդ երկրներում ապակայունացնելու փորձ»,- հավելել է նա: