Բաժիններ՝

«Շուտով տեղի կունենա «Նորմանդյան քառյակի» հանդիպումը»· Օլանդ

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել է, որ մոտակա ամիսներին տեղի կունենան «Նորմանդյան քառյակի» նոր բանակցությունները: Այս մասին նա գրել է Facebook-ում:

«Մենք պայմանավորվել ենք մոտակա ամիսներին կազմակերպել գագաթաժողով Գերմանիայի, Ֆրանսիայի և Ուկրաինայի միջև»,- նշել է նա:
Նա ընդգծել է, որ անհրաժեշտ է շարունակել Մինսկի գործընթացը Ուկրաինայի արևելքում իրավիճակը կարգավորելու համար:

«Ինչ վերաբերում է Ուկրաինային, մենք պետք է շարունակենք մինսկյան գործընթացը, լուծենք արդիական հարցերը, այդ թվում` կապված հատուկ կարգավիճակի իրականացման հետ, անվտանգության ոլորտում իրավիճակի և կողմերի միջև վստահության բացակայության հետ»,- գրել է Օլանդը:

Նախօրեին իր ռուս գործընկերոջ` Վլադիմիր Պուտինի հետ G20-ի հանդիպմանը Ֆրանսուա Օլանդը հայտարարել է, որ ցանկանում է քննարկել Ուկրաինայում իրավիճակը, «Նորմանդյան ձևաչափով» հետագա համագործակցությունը, Սիրիայում իրավիճակն ու քաղաքական երկխոսության ճանապարհով դրա կարգավորման ուղիները:

Միաժամանակ, ֆրանսիական ԶԼՄ-ները Օլանդի և Պուտինի հանդիպումը կուլիսներում որակել են որպես անհաջող: Երկու ղեկավարներն էլ մնացել են իրենց կարծիքին ինչպես Ուկրաինայի, այնպես էլ Սիրիայի հարցով:

Երկու երկրների նախագահների բանակցությունները շարունակվել են 1 ժամ 20 րոպե, հայտնում է ֆրանսիական RFI ռադիոկայանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս