
Պուտինը` Ռուսաստանի ապագա նախագահի մասին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Bloomberg-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ դեռ վաղ է խոսել այն մասին, թե արդյոք մասնակցելու է 2018 թվականի նախագահական ընտրություններին: Այս մասին հաղորդում է Կրեմլի պաշտոնական կայքը:
«Ես կարող եմ կա´մ մասնակցել ընտրություններին, կա´մ չմասնակցել: Եթե չմասնակցեմ, կընտրվի երկրի այլ ղեկավար, Ռուսաստանի այլ նախագահ, ու արդեն անձամբ քաղաքացիները կորոշեն, թե ում օգտին քվեարկեն»,- ասել է Պուտինը:
Միաժամանակ, նա նշել է, որ ներկայումս աշխատանք է ընթանում 2018 թվականից հետո տնտեսության զարգացման ռազմավարության վրա:
Պուտինը նաև պատմել է, թե ինչպիսին պետք է լինի Ռուսաստանի ապագա նախագահը:
«Ապագա ղեկավարը պետք է լինի բավականին երիտասարդ, սակայն հասուն»,- ասել է Պուտինը: