Բաժիններ՝

Պուտինն օրենք է ստորագրել «հակահասարակական վարքագծի» մասին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ստորագրել է «Ռուսաստանի իրավախախտումների պրոֆիլակտիկայի համակարգի հիմունքների մասին» օրենքը: Փաստաթուղթը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական ինտերնետ-պորտալում, տեղեկացնում է «Ռոսբալտը»:

Մասնավորապես, օրենքը շրջանառության մեջ է դնում «հակահասարակական վարքագիծ» հասկացությունը, որը բնորոշվում է որպես վարքագիծ, որը «խախտում է վարքագծի և բարոյականության համընդհանուր նորմերը, այլ անձանց իրավունքներն ու օրինական հետաքրքրությունները»:

Այդպիսի վարքագիծ են համարվելու գործողությունները, որոնք «խախտում են վարքագծի և բարոյականության համընդհանուր նորմերը»:

Նոր օրենքը ՌԴ ՆԳՆ աշխատակիցներին իրավունք է տալիս տվյալներ հավաքել քաղաքացիների մասին, որոնք ավելի վաղ չեն ենթարկվել պատասխանատվության, սակայն «իրավախախտումների հակում ունեն»:

Սակայն օրենքում չի հստակեցվում, թե հատկապես ինչն է համարվելու «բարոյականության նորմ» և թե ինչպես է որոշվելու «իրավախախտումների նկատմամբ հակումը»:
Փաստաթուղթն ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 21-ից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս