![](/banners/BeFunky-design.jpg)
«Գազպրոմն» ու Թուրքիան չեն դիտարկում Բուլղարիա գազատարի շինարարությունը
![](https://168.am/wp-content/uploads/2016/09/1454918284.jpg)
«Գազպրոմը» թուրքական գործընկերների հետ քննարկում է Թուրքիա ծովային գազատարի շինարարությունը Թուրքիա, այլ կոնֆիգուրացիաներ, մասնավորապես Բուլղարիա գազատարի շինարարությունը, չեն քննարկվում, լրագրողներին ասել է «Գազպրոմի» կառավարման խորհրդի նախագահ Ալեքսեյ Միլլերը: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
«Ոչ´, խոսքը բացառապես Ռուսաստանից Թուրքիա ծովային գազատարի մասին է»,- պատասխանել է Միլլերը հարցին, թե արդյոք կարող է շարունակվել նախկին կոնֆիգուրացիայով նախագծի վրա աշխատանքը, այն է` խողովակաշարը տեղափոխել Բուլղարիա: