Մեծ Բրիտանիայում հարյուրավոր փախստական երեխաներ են անհետացել
Մեծ Բրիտանիայի տարածքում կորել են հարյուրավոր փախստական երեխաներ, որոնք Միացյալ Թագավորություն են ժամանել առանց մեծերի ուղեկցության: Այս մասի հաղորդել է The Independent-ը՝ վկայակոչելով երկրի ՆԳ նախարարության տվյալները:
Ընդհանուր առմամբ իշխանությունները տեղեկատվություն չունեն 360 փախստական երեխաների գտնվելու վայրի վերաբերյալ: Նրանցից 200-ից ավելին կապի մեջ չի մտնում արդեն երկու տարուց ավելի:
Կան մտահոգություններ, որ անչափահասները կարող են դառնել ստրկավաճառների զոհեր կամ ենթարկվել բռնության: Երեխաների անհետացման պատճառներից մեկն էլ կարող է դառնալ հոգեբանական ցնցումները, սթրեսը, իշխանությունների նկատմամբ անվստահությունը, ինչպես նաեւ արտաքսման ենթարկվելու վախը:
Վերջին հինգ տարվա ընթացքում առանց ծնողների կամ խնամակալների Մեծ Բրիտանիա են ժամանել 9287 անչափահասներ: Նրանց մեծ մասին տեղավորել են մանկատներում կամ ընտանիքներում:
Անգլիայում երեխաների իրավունքների հարցերով լիազոր Աննա Լոնգֆիլդը հորդորել է կառավարությանը՝ անհապաղ զբաղվել կորած երեխաների որոնմամբ: