
G20-ի շրջանակներում մեկնարկել է Օբամայի և Պուտինի հանդիպումը

G20-ի շրջանակներում Չինաստանում մեկնարկել է ՌԴ և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Բարաք Օբամայի հանդիպումը, հայտնում է BBC-ն:
Թեմաները, որոնք քննարկվելու են հանդիպման ընթացքում, պաշտոնապես չեն բարձրաձայնվել: Հայտնի է, որ ռուսական կողմից հանդիպմանը մասնակցում է երկրի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովն ու Պուտինի օգնական Յուրի Ուշակովը:
Ավելի վաղ Լավրովն արդեն հանդիպել էր ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ:
Հաղորդվում է, որ հանդիպման գլխավոր թեման եղել է Սիրիայում ԱՄՆ-ի և Ռուսաստանի գործողությունների կոորդինացումը, սակայն համաձայնության գալ կողմերը չեն կարողացել:
Իր հերթին, Օբաման հանդիպել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ: Պուտինն ավելի ուշ հանդիպել է Օլանդի և Մերկելի հետ: