Բաժիններ՝

«Պուտինի և Օբամայի հանդիպումը լավ է անցել»· Պեսկով

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, թե ՌԴ և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Բարաք Օբամայի հանդիպումը լավ է անցել: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:

«Լավ»,- պատասխանել է Պեսկովը` մեկնաբանելով երկու երկրների նախագահների հանդիպումը:

BBC-ն ավելի վաղ հայտնել էր, որ G8-ի շրջանակներում Չինաստանում մեկնարկել է ՌԴ և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Բարաք Օբամայի հանդիպումը:

Թեմաները, որոնք քննարկվել են հանդիպման ընթացքում, պաշտոնապես չեն բարձրաձայնվել: Հայտնի է, որ ռուսական կողմից հանդիպմանը մասնակցել են երկրի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովն ու Պուտինի օգնական Յուրի Ուշակովը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս